Հայաստանի Հանրապետության Կրթության տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Ուղեցույցներ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների համար մեթոդական ուղեցույց

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչությունը (ՌԳՍՊՎԳ) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և աշխատողների համար պատրաստել է այս մեթոդական ուղեցույցը՝ նպատակ ունենալով աջակցել կրթական գործունեությունը բնութագրող ռիսկայնության հիմնական չափանիշների վերագնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան հավելվածում լրացնելու գործընթացին:

 

 

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան 

  1. Հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, ՀՎՀՀ-ն և պետական ռեգիստրի կոդը
  2. Հաստատության սովորողների թիվը
  3. 3. Հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվը 
  4. Հասատությունումդասավանդվողմասնագիտություններիցանկըևկրթականհիմքերը
  5. Հաստատությունընդունվածսովորողների, ՀՀԿԳՄՍնախարարաիհրամանովհատկացվածսահմանայինտեղերիևկրթականծրագրիլիցենզիայովնախատեսվածընդունելությանսահմանայինտեղերիթվերը' ըստմասնագիտությունների
  6. Մանկավարժականաշխատողներիշարժը
  7. Հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելը

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 2.1-ի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1153-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» հավելվածը (այսուհետ՝ մեթոդաբանություն)՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացնում է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ նաև հաստատություն) կրթական գործունեությունը բնութագրող ռիսկերի (ոլորտային, անհատական) վերագնահատում: Այդ գործընթացն իրականացնելիս տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ըստ գնահատման բնութագրիչների (Excel ձևաչափ) կազմված հավելվածի (այսուհետ՝ հավելված), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունից և ոչ պետական ուսումնական հաստատություններից հավաքագրում է տեղեկատվություն: Անհրաժեշտ տեղեկատվությունը, լրացված հավելվածով, տրամադրում են հաստատությունների տնօրենները:

Հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս տեսչական մարմնին'

  • գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա հաստատությունները՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների,
  • ձևավորելու հաստատությունների տվյալների բազա' ըստ գործունեության ոլորտների,
  • ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ,
  • արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները՝ ռիսկերի կառավարման նպատակով:

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում, ըստ հավաքագրված տեղեկատվության, հաստատությունների ռիսկը վերագնահատվում է կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների համաձայն.

  • հաստատություն ընդունված սովորողների թիվ,
  • հաստատության մանկավարժական աշխատողների շարժ,
  • հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվ,
  • մասնագիտություն, ըստ որի, հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չի իրականացվել:

Տեսչական մարմնի կողմից տրամադրվող հավելվածում (էլեկտրոնային աղյուսակը)՝ հաստատության տնօրենը լրացնում է հետևյալ տվյալները.

  1. հաստատության անվանումը,
  2. կազմակերպաիրավական ձևը,
  3. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
  4. պետական ռեգիստրի կոդը,
  5. սովորողների ընդհանուր թիվը տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ,
  6. սովորողների ընդհանուր թիվը նախորդ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ,
  7. նախորդ ուստարվա ընթացքում այդ հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվածների թիվը,
  8. հաստատությունում դասավանդվող մասնագիտությունները և կրթության հիմքերը,
  9. տվյալ ուստարում հաստատություն ընդունված սովորողների թիվն ըստ մասնագիտությունների,
  10. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատությանը տվյալ ուստարվա համար հատկացված սահմանային տեղերի թիվն ըստ մասնագիտությունների,
  11. հաստատության համապատասխան կրթական ծրագրի լիցենզիայով նախատեսված ընդունելության սահմանային տեղերի թիվն ըստ մասնագիտությունների,
  12. հաստատության մանկավարժների ընդհանուր թիվը տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ,
  13. հաստատություն ընդունված մանկավարժների թիվը նախորդ ուստարվա ընթացքում,
  14. հաստատությունից ազատված մանկավարժների թիվը նախորդ ուստարվա ընթացքում,
  15. մասնագիտությունների ամբողջական անվանումները և լիցենզիայի տրման տարեթվերը, ըստ որոնց պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չի իրականացվել,
  16. լիցենզիայի առկայության պարագայում կրթական գործընթաց չիրականացնելու տարեթվերը:

 

Հաստատությունները, որոնք իրականացնում են նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր, տվյալները լրացնելիս պետք է ընտրեն ուղարկված էլեկտրոնային աղյուսակի «Նախնական մասնագիտական» հավելվածը' 1-ին եզրագծված հատված :

Հաստատությունները, որոնք իրականացնում են միջին մասնագիտական կրթական ծրագրեր, տվյալները լրացնելիս պետք է ընտրեն ուղարկված էլեկտրոնային աղյուսակի «Միջին մասնագիտական» հավելվածը' 2-րդ եզրագծված հատված

Այն ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են և´ նախնական (արհեստագործական), և´ միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ տվյալները պետք է լրացնեն 2 հավելվածներում' յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ընտրելով համապատասխան մասը, այսինքն լրացվում են և´ 1-ին, և´ 2-րդ եզրագծված հատվածներում նշված էլեկտրոնային աղյուսակները:

Նշված յուրաքանչյուր կետի վերաբերյալ համապատասխան տվյալները ճշգրիտ լրացնելու համար անհրաժեշտ է հետևել սույն ուղեցույցին և բերված օրինակներին:  

Տեղեկատվությունը անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային (Excel) տարբերակով:

Մեթոդական ուղեցույցում դիտարկվել է 2022-2023 ուստարին, հետևաբար բերված բոլոր օրինակներում տեղեկատվությունը լրացվել է ըստ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից 2022 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի:

 

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ՀՎՀՀ-Ն ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈԴԸ

 

 

Նկ. 1

Նկար 1-ում ներկայացված եզրագծված հատվածը լրացնելու համար «B» և «C» սյունակների համապատասխան բջիջներում անհրաժեշտ է լրացնել ուսումնական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և պետական ռեգիստրի կոդը: «D» սյան համապատասխան վանդակում' հաստատության անվանումը, իսկ «E» սյունակում' հաստատության կազմակերպական-իրավական ձևը:

Օրինակ' ենթադրենք լրացնում ենք ինֆորմացիա ՀՀ ԿԳՄՍՆ «Էջմիածնի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ, ՀՎՀՀ-ն' 4800441, իսկ պետական ռեգիստրի կոդը' 35.240.01410: Ըստ վերոնշված տվյալների' «B»-ից «E» սյունակների համապատասխան վանդակներում տվյալները կլրացվեն նկար 2-ում ներկայացված ձևով:

Հաստատության անվանումը լրացվում է հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

Նկար 3-ում ներկայացված եզրագծված հատվածի համապատասխան դաշտում, անհրաժեշտ է նշել տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատություն ընդունված սովորողների թիվը' «F» սյան և նախորդ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդունված սովորողների ընդհանուր թիվը' «G» սյան համապատասխան վանդակներում:

Օրինակ, ենթադրենք հիմա 2022-2023 ուսումնական տարին է, ապա պահանջվող տեղեկատվությունը «F» սյան համապատասխան վանդակում պետք է լրացնել, ըստ հաստատության սովորողների թվի, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, իսկ «G» սյան համապատասխան վանդակում' սովորողների թիվը 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ: Այսպիսով, եթե տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատության սովորողների թիվը 161 է, իսկ նախորդ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 126, ապա տվյալները լրացվում են նկար 4-ում ներկայացված ձևով:

 

 

  1. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

                        

Էլեկտրոնային աղյուսակի համապատասխան դաշտում անհրաժեշտ է լրացնել նախորդ ուստարվա ընթացքում տվյալ հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվը: Եթե օրինակ՝ 2021-2022 ուստարում ուսումնական հաստատությունից տեղափոխվել է 5 սովորող, ապա ընդգծված մասում լրացվում է տվյալ թիվը (նկար 6):

 

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

 

 

Նկար 7-ում ներկայացված ընդգծված մասերում անհրաժեշտ է լրացնել տվյալներ հաստատությունում դասավանդվող մասնագիտությունների անվանումների և կրթության համապատասխան հիմքերի վերաբերյալ: Եթե հաստատությունում միևնույն մասնագիտության ուսուցումը իրականացվում է թե´ հիմնական, թե´ միջնակարգ կրթության հիմքերով, ապա պահանջվող տեղեկատվությունը լրացվում է առանձին տողերով:

Եթե, օրինակ, հաստատությունում Հաշվապահություն մասնագիտության ուսուցումը իրականացվում է միջնակարգ կրթության (մ/կ) հիմքով, Սպառողական ապրանքի որակի փորձաքննություն, Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, Ատամնատեխնիկական գործ մասնագիտությունների ուսուցումը՝ հիմնական կրթության (հ/կ) հիմքով, իսկ, Համակարգիչների շահագործում մասնագիտության ուսուցումը իրականացվում է և՛ միջնակարգ կրթության (մ/կ), և՛ հիմնական կրթության (հ/կ) հիմքով, ապա տեղեկատվությունը լրացվում է նկար 8-ում ներկայացված ձևով:

                                              

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԹՎԵՐԸ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

 

Նկար 9-ում ներկայացված է հավելվածի այն մասը, որում անհրաժեշտ է լրացնել հաստատություն ընդունված սովորողների («K» սյուն), տվյալ ուստարում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատությանը հատկացված սահմանային տեղերի («L» սյուն) և կրթական ծրագրի լիցենզիայով նախատեսված ընդունելության սահմանային տեղերի («M» սյուն) թվերն ըստ մասնագիտությունների:

Օրինակ, եթե Հաշվապահություն մասնագիտությամբ ընդունվել Է 15 սովորող, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հատկացված տեղերի թիվը 25 է, իսկ լիցենզիայով հատկացված տեղերի թիվը՝ 15, ապա տվյալները լրացվում են այդ մասնագիտության համապատասխան տողում՝ նկար 10-ում ներկայացված աղյուսակի 1-ին տողին համապատասխան:

Նկար 10-ում ներկայացված աղյուսակի մնացյալ տողերը լրացվել են նույն տրամաբանությամբ:

 

 

 

 

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

 

 

«N» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողների թիվը տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ:

«O» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել նախորդ ուստարում հաստատություն ընդունված մանկավարժական աշխատողների թիվը:

«P» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել նախորդ ուստարում ուսումնական հաստատությունից ազատված մանկավարժական աշխատողների թիվը:

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի' արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական աշխատողներ են համարվում դասախոսները և արտադրական ուսուցման վարպետները:

Օրինակ, եթե հաստատությունում, տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ, մանկավարժների ընդհանուր թիվը 20 է, իսկ նախորդ ուստարում ընդունված և ազատված մանկավարժների թվերը համապատասխանաբար՝ 2 և 3, ապա տվյալները լրացվում են նկար 12-ում ներկայացված ձևով:

  

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՀԱՏԿԱՑՐԱԾ ՏԵՂԵՐՈՒՄ 3 ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

 

 

«Q» սյան համապատասխան բջիջում հաստատությունները (լիցենզիայի առկայության դեպքում) պետք է լրացնեն այն մասնագիտությունների անվանումները, որոնցում, ըստ պետական լիազորված մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության) հատկացրած տեղերի, առնվազն 3 տարի անընդմեջ չի իրականացվել ընդունելություն: Տվյալները լրացնելիս անհրաժեշտ է նշել տվյալ մասնագիտության ամբողջական անվանումը, լիցենզիայի տրման տարեթիվը:

«R» սյան համապատասխան բջիջում անհրաժեշտ է լրացնել լիցենզիայի առկայության դեպքում, ըստ տվյալ մասնագիտության, կրթական գործընթաց չիրականացնելու տարեթվերը:

Օրինակ, եթե հաստատության «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտությամբ (լիցենզիան տրվել է 2017 թվականին) ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած տեղերում ընդունելություն չի իրականացվել 2018-2021 թվականներին, ապա լրացված տվյալները կունենան նկար 14-ում ներկայացված տեսքը:

 

Ուղեցույց նախնական և միջին մասնագիտական ուս․ հաստատությունների տնօրենների համար


Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների համար մեթոդական ուղեցույց

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

          Նախաբան 

 

  1. Հերթայնության առկայությունը
  2. Չդասավանդվող առարկայի(ների) առկայությունը
  3. Ընդհանուրկրթականծրագրերիիրականացմանլիցենզիայովսահմանված սովորողների համակազմիսահմանային տեղերի թիվը
  4. Տարրական, միջինևավագդպրոցներումսովորողներիթիվը
  5. Մանկավարժականաշխատողներիընդհանուրթիվը
  6. Նախորդուստարվաընթացքումդպրոցընդունվածևազատվածսովորողներիթիվը
  7. Դպրոցի սովորողների թիվը

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 2.1.-ի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.11.2021թ. N 1947-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» հավելվածը (այսուհետ՝ մեթոդաբանություն)՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացնում է ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ նաև դպրոց) կրթական գործունեությունը բնութագրող ռիսկերի (ոլորտային, անհատական) վերագնահատում: Այդ գործընթացն իրականացնելիս տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ըստ գնահատման բնութագրիչների (Excel ձևաչափ) կազմված հավելվածի (այսուհետ՝ հավելված), ՀՀ մարզպետարաններից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն), ոչ պետական դպրոցներից հավաքագրում է տեղեկատվություն: Անհրաժեշտ տեղեկատվությունը, լրացված հավելվածով, տրամադրում են դպրոցների տնօրենները:

Հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս տեսչական մարմնին'

  • գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա ուսումնական հաստատությունները՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների,
  • ձևավորելու ուսումնական հաստատությունների տվյալների բազա' ըստ գործունեության ոլորտների,
  • ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ,
  • արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները՝ ռիսկերի կառավարման նպատակով:

 

 

 

Հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում՝ ըստ հավաքագրված տեղեկատվության՝ դպրոցի ռիսկը վերագնահատվում է կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների համաձայն.

  • դպրոցի հերթայնություն,
  • դպրոցի ուսումնական պլանով նախատեսված չդասավանդվող առարկայի (այսուհետ՝ չդասավանդվող առարկա) առկայություն,

3) դպրոցում գերբեռնված դասարանների առկայություն,

4) ըստ կրթական աստիճանների՝ դպրոցի համապատասխան լիցենզիայով սահմանված սովորողների սահմանային թվի գերազանցման չափ,

5) սովորողների շարժ,

6) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ՝ ստուգման) արդյունքում արձանագրված՝ մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող խախտումների թիվ՝ բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը,

7) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ՝ ստուգման) արդյունքում արձանագրված այլ խախտումների թիվ՝ բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը,

8) դպրոցի գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թիվ (բացառությամբ՝ անանուն և կեղծ, ինչպես նաև՝ տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների),

9) ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականություն,

10) ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքներ:

Տեսչական մարմնի կողմից տրամադրվող հավելվածը (էլեկտրոնային աղյուսակը)՝ համաձայն մեթոդաբանության, արդեն իսկ ներառում է տեղեկատվություն դպրոցի անվանման, կազմակերպաիրավական ձևի, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), պետական ռեգիստրի կոդի վերաբերյալ: Այս տեղեկատվությունն ըստ անհրաժեշտության թարմացվում է լիազոր մարմնի կամ դպրոցի կողմից՝ չխախտելով հավելվածում առկա դպրոցների հաջորդականությունը: Հավելվածում չներառված դպրոցների մասին համապատասխան տեղեկատվությունը լրացվում է առկա տեղեկատվությանվերջին տողից հետո:

Ելնելով վերոգրյալից, դպրոցների տնօրենների կողմից էլեկտրոնային աղյուսակի համապատասխան տողում՝

  • ըստ անհրաժեշտության (եթե առկա տեղեկատվությունը սխալ է) թարմացվում են հետևյալ տվյալները'
  1. մարզը, քաղաքը (համայնքը), Երևանի դեպքում՝ քաղաքը, վարչական շրջանը,
  2. դպրոցի անվանումը,
  3. դպրոցի կազմակերպաիրավական ձևը,
  4. դպրոցի ՀՎՀՀ-ն,
  5. դպրոցի պետական ռեգիստրի կոդը:
  • լրացվում են դպրոցի կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ տվյալները՝
  1. դպրոցում հերթայնության առկայությունը (երկրորդ, երրորդ հերթերի առկայությունը),
  2. դպրոցում չդասավանդվող առարկայի(ների) անվանումը,
  3. դպրոցի տարրական, հիմնական և միջնակարգ (ըստ կրթական ծրագրի աստիճանի) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայով սահմանված սովորողների համակազմի սահմանային տեղերի թվերը,
  4. տարրական, միջին և ավագ դպրոցներում սովորողների թիվը,
  5. դպրոցի մանկավարժական աշխատողների թիվը,
  6. տվյալ ուստարվա ընթացքում դպրոց ընդունված և ազատված սովորողների թիվը,
  7. դպրոցում սովորողների ընդհանուր թիվը,
  8. դպրոցում սովորողների թիվն' ըստ դասարանների:

Նշված յուրաքանչյուր կետի վերաբերյալ համապատասխան տվյալները ճշգրիտ լրացնելու համար անհրաժեշտ է հետևել սույն ուղեցույցին, բերված օրինակներին: Տեղեկատվությունը անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային (Excel) տարբերակով:

ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

  1. ՀԵՐԹԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Նկ. 1

                                                            

Նկար 1-ում ներկայացված եզրագծված հատվածի համապատասխան վանդակում, հերթերի առկայության դեպքում նշվում է' առկա է բառը, հակառակ դեպքում' առկա չէ: Օրինակ, եթե դպրոցում առկա է երկրորդ հերթ, իսկ երրորդ հերթ առկա չէ, ապա ինֆորմացիան լրացվում է նկար 2-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 2

2. ՉԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՅԻ(ՆԵՐԻ) ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Նկ. 3                

Էլեկտրոնային աղյուսակի համապատասխան դաշտում անհրաժեշտ է լրացնել ուսումնական հաստատությունում ուսումնական պլանով նախատեսված, սակայն չդասավանդվող առարկայի(ների) վերաբերյալ (Նկ. 1) տվյալներ: Մասնավորապես, եթե օրինակ, դպրոցում չեն դասավանդվում «Ֆիզկուլտուրա» և «ՆԶՊ» առարկաները, ապա համապատասխան վանդակում նշվում են առարկաների անվանումները (Նկ. 4), հակառակ դեպքում, եթե չդասավանդվող առարկաներ չկան, նշվում է' առկա չէ (Նկ. 5):

                                                        

                       Նկ. 4                                                         Նկ. 5

 

3.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԿԱԶՄԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

 

 

Նկ. 6

Նկ 6-ում ներկայացված պահանջներին համապատասխանող տեղեկատվությունը լրացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայով սահմանված համակազմի սահմանային տեղերի թվի:

Եթե, օրինակ, դպրոցի տարրական կրթական ծրագրի իրականացման լիցենզիայով սովորողների համակազմի սահմանային թիվը 160 է, հիմնական ընդհանուր կրթական ծրագրի դեպքում՝ 335 է, իսկ միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրի դեպքում՝ 124, ապա տեղեկատվությունը լրացվում է նկար 7-ում ներկայացված ձևով:                                                      

 Նկ. 7

 

  1. ՏԱՐՐԱԿԱՆ, ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

 

Նկ. 8

Նկար 8-ում ներկայացված է հավելվածի այն մասը, որում անհրաժեշտ է լրացնել սովորողների թիվն՝ ըստ դպրոցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանների: Մասնավորապես, տարրական դպրոցի (1-4-րդ դասարաններ) սովորողների թիվը լրացվում է «K» սյան, միջին դպրոցի (5-9-րդ դասարաններ) սովորողների թիվը' «M» սյան, իսկ ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) սովորողների թիվը' «O» սյան համապատասխան տողում: Օրինակ, եթե տարրական դպրոցում սովորում են 148, միջին դպրոցում' 178 և ավագ դպրոցում' 78 սովորողներ, ապա տեղեկատվությունը լրացվում է նկար 9-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 9

 

5.    ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ

 

   Նկ. 10

«J» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել դպրոցի մանկավարժական աշխատողների թիվը:

Համաձայն ՀՀ կառավարության 14.10.2010թ. N 1391-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հասատատության պաշտոնների անվանացանկի (Հավելված N 4)՝ մանկավարժական աշխատողներ են համարվում.

  • հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում' դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը),
  • հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում' մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչը),
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչը (զինղեկ) (նախկինում' նախնական զինվորական պատրաստության ուսուցիչը (զինղեկ),
  • հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականը:

Օրինակ, եթե դպրոցում վերոնշյալ պաշտոններում աշխատող անձանց թիվը 39 է, ապա «J» սյան համապատասխան տողը լրացվում է նկար 11-ում ներկայացված ձևով:

  

Նկ. 11

 

 

 

 

 

 

 

  1. ՆԱԽՈՐԴ ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՊՐՈՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԱԶԱՏՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

Նկ. 12

«Q» և «R» սյուների համապատասխան բջիջներում անհրաժեշտ է լրացնել սովորողների շարժի վերաբերյալ տվյալները: Սովորողների շարժի չափանիշով գնահատվում է, սովորողների ընթացիկ շարժը ուսումնական տարվա ընթացքում: Ինչը նշանակում է, որ նախորդ ուստարվա ընթացքում հաստատություն ընդունված սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ներառի նախորդ ուստարվա սկզբում հիմնական կամ միջնակարգ դպրոցի առաջին դասարան, ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունված սովորողների թիվը: Նույն տրամաբանությամբ՝ նախորդ ուստարվա ընթացքում հաստատությունից ազատված սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ներառի նախորդ ուստարվա շրջանավարտների թիվը:

Օրինակ, ենթադրենք հիմա 2023-2024 ուսումնական տարին է, հետևաբար պահանջվող տեղեկատվությունը պետք է լրացվի' ըստ 2022-2023 ուսումնական տարվա (տրամադրվող էլեկտրոնային աղյուսակում նշվում է դիտարկվող ուստարին) տվյալների: Եթե 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում այլ դպրոցից կամ այլ բնակության վայրից, կամ այլ երկրից, կամ այլ հանգամանքերում տվյալ դպրոց է ընդունվել 12 աշակերտ, իսկ նույն ժամանկահատվածում դպրոցից ազատվել է 20 աշակերտ' դպրոցը փոխելու, բնակության վայրը փոխելու կամ այլ պատճառներով, ապա տվյալները լրացվում են նկար 13-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 13

 

 

 

  1. ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

Հավելվածի տվյալ բաժնում անհրաժեշտ է լրացնել դպրոցի սովորողների ընդհանուր թիվը և սովորողների թիվը՝ ըստ դասարանների:

 

Նկ. 14

Դպրոցում սովորողների թիվն՝ ըստ դասարանների անհրաժեշտ է լրացնել նկար 14-ում ներկայացած «T»-ից մինչև «BC» սյուների համապատասխան վանդակներում: Սակայն, եթե օրինակ, դպրոցում ձևավորվել է 4 հատ 1-ին դասարան (I ա, I բ, I գ, I դ), 3 հատ 2-րդ դասարան (II ա, II բ, II գ),  ապա անհրաժեշտ է համապատասխան դասարանների նշիչների քանակությամբ ավելացնել սյուներ համապատասխան դասարանը մատնանշող սյուների կողքին (Նկ. 15):        

  Նկ. 15

 

Որպես օրինակ դիտարկենք սովորողների թվաքանակներն ըստ դասարանների և նշիչների: Ենթադրենք դպրոցի 1-ին դասարանում սովորում է 38 աշակերտ' I ա-ում 19 և I բ-ում 19, 2-րդ դասարանում' 37 աշակերտ' II ա-ում 20 և II բ-ում 17, 3-րդ դասարանում' 37 աշակերտ' III ա-ում 20 և III բ-ում 17 աշակերտ, 4-րդ դասարանում' 35 աշակերտ' IV ա, 5-րդ դասարանում' 33 աշակերտ' V ա, 6-րդ դասարանում' 42 աշակերտ' VI ա-ում 22 և VI բ-ում 20, 7-րդ դասարանում' 33 աշակերտ' VII ա, 8-րդ դասարանում' 38 աշակերտ' VIII ա-ում' 20 և VIII բ-ում' 18, 9-րդ դասարանում' 32 աշակերտ' IX ա, 10-րդ դասարանում' 21 աշակերտ' X ա, 11-րդ դասարանում' 32 աշակերտ' XI ա-ում' 16 և XI բ-ում' 16, 12-րդ դասարանում' 25 աշակերտ' XII ա (Նկ. 16):

 

Նկ. 16

Էլեկտրոնային աղյուսակի «S» սյան համապատասխան բջիջում ներկայացված՝ դպրոցի սովորողների ընդհանուր թիվը պետք է հավասար լինի բոլոր դասարանների սովորողների թվերի գումարին, ինչպես նաև 4-րդ բաժնում ներկայացված տարրական դպրոցի, միջին դպրոցի և ավագ դպրոցի սովորողների թվերի գումարին:

Ուղեցույց

 

 


Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների համար մեթոդական ուղեցույց

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան 2

 

  1. Մանկապարտեզի խմբերի թիվը, միջին և ավագ խմբերի թիվը 

     2.Մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային (ըստ լիցենզիայի հավելվածի) և փաստացի թվեր

     3. Մանկապարտեզի երեխաների թիվը և երեխաների թիվն' ըստ խմբերի 

     4.Մանկապարտեզի տարատարիք խմբերի թիվը և այդ խմբ(եր)ում ընդգրկված երեխաների թիվն' ըստ ծննդյան տարեթվերի 

     5.Մանկավարժական աշխատողների թիվը, մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների թիվը և հաստիքային միավորներն' ըստ պաշտոնների 

      6.Հաստատության աշխատանքային ռեժիմը 

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչությունը (ՌԳՍՊՎԳ) պատրաստել է այս մեթոդական ուղեցույցը՝ նպատակ ունենալով աջակցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատողներին' կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշների վերագնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան հավելվածում լրացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Կապ մեզ հետ

ք. Երևան,Կոմիտաս 37/4

Հեռ.' (+374 15) 203050,

Էլ. հասցե' risker@eib.gov.am

Վեբ կայք' www.eib.am

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 2.1.-ի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.11.2021թ. N 1947-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» հավելվածը (այսուհետ՝ մեթոդաբանություն)՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացնում է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ մանկապարտեզ) կրթական գործունեությունը բնութագրող ռիսկերի (ոլորտային, անհատական) վերագնահատում: Այդ գործընթացն իրականացնելիս տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ըստ գնահատման բնութագրիչների կազմված հավելվածի (Excel ձևաչափ), ՀՀ մարզպետարաններից, Երևանի քաղաքապետարանից, ոչ պետական մանկապարտեզներից հավաքագրում է տեղեկատվություն: Անհրաժեշտ տեղեկատվությունը լրացված հավելվածով, տրամադրում են մանկապարտեզների տնօրենները:

Հավաքագրված տվյալները հնարավորություն են տալիս տեսչական մարմնին'

  • գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա ուսումնական հաստատությունները՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների,
  • ձևավորելու ուսումնական հաստատությունների տվյալների բազա' ըստ գործունեության ոլորտների,
  • ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ,
  • արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները՝ ռիսկերի կառավարման նպատակով:

Նախադպրոցական կրթության ոլորտում՝ ըստ հավաքագրված տեղեկատվության՝ մանկապարտեզի ռիսկը վերագնահատվում է կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների համաձայն.

  • մանկապարտեզի երեխաների թիվ,
  • մանկապարտեզի մանկավարժական աշխատողների թիվ,
  • մանկապարտեզի տարատարիք խմբերի թիվ,
  • մանկապարտեզի տարատարիք խմբերում տարիքային խմբերի թիվ,
  • մանկապարտեզի գերբեռնված խմբերում սաների թիվ,
  • մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվի գերազանցման չափ,
  • մանկապարտեզի մանկավարժական աշխատողների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հատիքային միավորների թիվ:

Տեսչական մարմնի կողմից տրամադրվող հավելվածը (էլեկտրոնային աղյուսակը)՝ համաձայն մեթոդաբանության՝ արդեն իսկ ներառում է տեղեկատվություն մանկապարտեզի անվանման, կազմակերպաիրավական ձևի, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), պետական ռեգիստրի կոդի վերաբերյալ: Այս տեղեկատվությունն ըստ անհրաժեշտության թարմացվում է լիազոր մարմնի կամ մանկապարտեզի կողմից: Նոր տեղեկատվությունը տրամադրվում է՝ չխախտելով հավելվածում առկա մանկապարտեզների հաջորդականությունը: Հավելվածում չներառված մանկապարտեզների մասին համապատասխան տեղեկատվությունը լրացվում է ներքևում՝ առկա տեղեկատվությունից հետո:

Ելնելով վերոգրյալից, մանկապարտեզների տնօրենների կողմից էլեկտրոնային աղյուսակի համապատասխան տողում

  • ըստ անհրաժեշտության (եթե առկա տեղեկատվությունը սխալ է) թարմացվում է հետևյալ տեղեկատվությունը '
  1. մարզը, քաղաքը (համայնքը), Երևանի դեպքում՝ քաղաքը, վարչական շրջանը,
  2. մանկապարտեզի անվանումը,
  3. մանկապարտեզի կազմակերպաիրավական ձևը,
  4. մանկապարտեզի ՀՎՀՀ-ն,
  5. մանկապարտեզի պետական ռեգիստրի կոդը:
  • լրացվում է տեղեկատվություն մանկապարտեզի կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների վերաբերյալ.
  1. մանկապարտեզի խմբերի թիվը,
  2. մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվերն ըստ տարիքային փուլերի կամ տարիքային խմբերի (ըստ լիցենզիայի հավելվածի),
  3. մանկապարտեզի երեխաների թիվը,
  4. մանկապարտեզի երեխաների թիվն ըստ խմբերի,
  5. մանկապարտեզի տարատարիք խմբերի թիվը,
  6. մանկապարտեզի տարատարիք խմբերից յուրաքանչյուրում երեխաների թիվն ըստ ծննդյան տարեթվերի,
  7. մանկապարտեզի մանկավարժական աշխատողների թիվը,
  8. մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների ընդհանուր թիվը,
  9. մանկապարտեզի միջին և ավագ խմբերի թիվը,
  10. մանկապարտեզի մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների թիվն ըստ զբաղեցրած պաշտոնների,
  11. մանկապարտեզի աշխատանքային ռեժիմը:

Նշված յուրաքանչյուր կետի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ճշգրիտ լրացնելու համար անհրաժեշտ է հետևել սույն ուղեցույցին, բերված օրինակներին: Տեղեկատվությունը անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային (Excel) տարբերակով:

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

1.  ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՄԲԵՐԻ ԹԻՎԸ, ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԽՄԲԵՐԻ ԹԻՎԸ

 

             

Նկ. 1                                                   Նկ. 2

Ինչպես ներկայացված է նկար 1-ում և 2-ում' H և BB սյուների համապատասխան բջիջներում անհրաժեշտ է լրացնել մանկապարտեզի խմբերի թիվը և այդ թվերը պետք է համընկնեն: Իսկ BC սյան համապատասխան բջջում պետք է լրացվի հաստատությունում գործող միջին և ավագ խմբերի ընդհանուր թիվը: Օրինակ, ենթադրենք հաստատությունում գործում է 6 խումբ, որից 2-ը' կրտսեր, 3-ը' միջին և 1-ը' ավագ: Պահանջվող տեղեկատվությունը հավելվածում լրացնելու դեպքում կունենանք նկար 3-ում և 4-ում ներկայացված տեսքը:

Նկ. 3               Նկ. 4

 

  1. ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ (ՀԱՎԵԼՎԱԾՈՎ) ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԹՎԵՐ

 

 

Նկ. 5

 

 

Նկ. 6

Ըստ մանկապարտեզի լիցենզիայի հավելվածի՝ երեխաների սահմանային թվերը ներկայացվում են ըստ տարիքային փուլերի կամ ըստ տարիքային խմբերի: Հետևաբար, այն մանկապարտեզներում, որտեղ լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվերը տրված են'

  • ըստ տարիքային փուլերի, ապա տեղեկատվությունը լրացնելիս պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային աղյուսակում ներկայացված համապատասխան պահանջին (Նկ. 5-ում ընդգծված հատված), իսկ ըստ տարիքային խմբերի ներկայացված նույն պահանջը, տվյալ մանկապարտեզները չեն լրացնում:
  • ըստ տարիքային խմբերի, ապա տեղեկատվությունը պետք է լրացնել էլեկտրոնային աղյուսակի համապատասխան հատվածում, որտեղ սաների սահմանային/փաստացի թվերը պահանջվում են լրացնել ըստ տարիքային խմբերի (Նկ. 6): Տվյալ դաշտը լրացրած մանկապարտեզները չեն լրացնում' ըստ տարիքային փուլերի պահանջվող հատվածը:

Նկար 5-ում և 6-ում եզրագծված հատվածները լրացվում են մանկապարտեզի' նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին հրամանի (վերջին ստացած) և հաստատության կողմից վարվող գրանցամատյանի հիման վրա:

Նկար 5-ի եզրագծված հատվածում անհրաժեշտ է լրացնել սաների թիվն՝ ըստ տարիքային փուլերի: Յուրաքանչյուր տարիքային փուլում պետք է նշվի մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված՝ սաների սահմանային թիվը և փաստացի գրանցված երեխաների թիվը: Հավելվածում տարիքային փուլերը բաժանված են 4 խմբերի, մասնավորապես'

  • վաղ տարիքային փուլ՝ 0-2 տարեկան երեխաներ,
  • կրտսեր նախադպրոցական տարիքային փուլ- 2-4 տարեկան երեխաները,
  • միջին նախադպրոցական տարիքային փուլ- 4-5 տարեկան երեխաներ,
  • ավագ նախադպրոցական տարիքային փուլ- 5-6 տարեկան երեխաներ:

 I, K, M, O սյունակների համապատասխան վանդակներում անհրաժեշտ է լրացնել նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին հրամանում նշված' համապատասխան տարիքային փուլերին հատկացված սաների համակազմի սահմանային տեղերի թիվը, իսկ J, L, N, P սյունակաների համապատասխան վանդակներում' մանկապարտեզ հաճախող սաների փատացի թիվն ըստ գրանցամատյանի: Օրինակ, եթե մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված է, որ նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր, միջին և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով տրվում են համակազմի համապատասխանաբար 33, 32, 21  սահմանային տեղեր, իսկ սաների փաստացի թիվը' վաղ տարիքային փուլում' 9, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլում'  17, միջին նախադպրոցական տարիքային փուլում 15 և ավագ նախադպրոցական տարիքային փուլում' 11 երեխա է, ապա հավելվածում տեղեկատվությունը լրացվում է նկար 7-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 7

Եվ, քանի որ բերված օրինակում նշված չէ վաղ տարիքային փուլի երեխաներին լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի թիվը, հետևաբար I3 բջջում նշվել է 0 թիվը, հակառակ դեպքում համապատասխան վանդակում կլրացվի հատկացված սահմանային տեղերի քանակը:

Համաձայն Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի' 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչև 1 տարեկան հասակը.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչև 2 տարեկան հասակը.

3) կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչև 3 տարեկան հասակը.

4) կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչև 4 տարեկան հասակը.

5) միջին խումբ՝ 4-ից մինչև 5 տարեկան հասակը.

6) ավագ խումբ՝ 5-ից մինչև 6 տարեկան հասակը:

 

Q, S, U, W, Y, AA սյունակների համապատասխան վանդակներում անհրաժեշտ է լրացնել նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին հրամանում նշված՝ համապատասխան տարիքային խմբերին հատկացված համակազմի սահմանային տեղերի թիվը, իսկ R, T, V, X, Z, AB սյունակաների համապատասխան վանդակում' մանկապարտեզ հաճախող սաների փատացի թիվն ըստ գրանցամատյանի: Օրինակ, եթե ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված է, որ նախադպրոցական կրթական ծրագրով, վաղ տարիքային խմբի 1-ին և 2-րդ, կրտսեր տարիքային խմբի 1-ին և 2-րդ, միջին և ավագ նախադպրոցական տարիքային խմբերի, առկա ուսուցմամբ, տրվում են համապատասխանաբար 10, 10, 18, 18, 30, 30 համակազմի սահմանային տեղեր, իսկ սաների փաստացի թիվը' վաղ տարիքային 1-ին խմբում' 3, կրտսեր նախադպրոցական 1-ին խմբում' 11, միջին նախադպրոցական խմբում' 18 և ավագ նախադպրոցական խմբում' 15 երեխա է, ապա հավելվածում լրացված տեղեկատվությունը ունենում է նկար 8-ում ներկայացված տեսքը:

 

Նկ. 8

3.   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎՆ' ԸՍՏ ԽՄԲԵՐԻ

 

 

Նկ. 9

AC  սյան համապատասխան բջիջում լրացված երեխաների թիվը պետք է հավասար լինի թե տարիքային փուլերով կամ տարիքային խմբերով նշված փաստացի թվերի գումարին, թե ըստ խմբերի երեխաների թվերի գումարին:

AD-ից AL սյունակների համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել երեխաների թիվն ըստ առանձին խմբերի, այսինքն յուրաքանչյուր խմբում քանի երեխա է ընդգրկված: Եթե հաստատությունում տարիքային խմբերը մի քանիսն են, անհրաժեշտ է համապատասխան խմբի սյուների թիվը ավելացնել: Օրինակ, եթե մանկապարտեզն ունի 3 միջին տարիքային խումբ, ապա հավելվածում պետք է ավելացնել ևս 1 սյուն (Նկար 10):

3

 

1

2

   Նկ. 10

4.   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՅԴ ԽՄԲ(ԵՐ)ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎՆ՝ ԸՍՏ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

 

3

2

1

 

 

Նկ. 11

 

Նկար 11-ում ներկայացված է հավելվածի այն մասը, որում անհրաժեշտ է լրացնել տեղեկատվություն մանկապարտեզում գործող տարատարիք խմբերի մասին (տարբեր տարիքի երեխաներից ձևավորված): Եզրագծված վանդակներից 1-ինում պետք է նշել տարատարիք խմբերի թիվը, 2-րդում՝ խմբում ներառված երեխաների թիվն ըստ իրենց ծննդյան տարեթվերի:

Եթե մանկապարտեզում գործող տարատարիք խմբերը 2-ն են, ապա անհրաժեշտ է երկրորդ խմբի մասին տեղեկատվությունը լրացնել նկար 11-ում ներկայացված 3-րդ տարանջատված հատվածում: Եթե տարատարիք խմբերը 3-ն են, ապա անհրաժեշտ է ավելացնել նոր սյունակներ՝ 3-րդ խմբի մասին տեղեկատվությունը լրացնելու համար և լրացնել համապատասխան սկզբունքով:

Օրինակ' ենթադրենք հասատությունում ձևավորված միջին տարիքային խմբերից 2-ը տարատարիք են' 1-ին խմբում ընդգրկված է 3 տարեթվերի ծնված 12 երեխա (2019թ.' 3, 2018թ.՝ 4, 2019թ.՝ 5) և 2-րդ խմբում ընդգրկված է 2 տարեթվերի ծնված 10 երեխա (2017թ.՝ 5, 2018թ.՝ 5): Այդ տեղեկատվությունը լրացվում է նկար 12-ում ներկայացված տարբերակով:

 

1

2

 

 

 

Նկ. 12

 

5.    ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ՝ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

 

Նկ. 13

Նկար 13-ում ներկայացված AZ սյան համապատասխան բջիջում անհրաժեշտ է լրացնել մանկապարտեզում աշխատող մանկավարժական աշխատողների թիվը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. ապրիլի 26-ի N 416-Ն հրամանի համաձայն մանկավարժական աշխատողներ են համարվում '

  • մեթոդիստը,
  • դաստիարակը,
  • հատուկ մանկավարժը' լոգոպեդ, սուրդոմանկավարժ,
  • սոցիալական մանկավարժը,
  • հոգեբանը,
  • երաժշտական ղեկավարը,
  • ֆիզկուլտուրայի հրահանգիչը,
  • պարուսույցը,
  • լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժը (ուսուցիչ, խմբավար):

BD-ից BH սյուների համապատասխան տողի, համպատասխան վանդակում անհրաժեշտ է լրացնել յուրաքանչյուր մանկավարժական աշխատողին հատկացված հաստիքային միավորի չափը: Օրինակ, ենթադրենք մանկապարտեզն ունի 5 դաստիարակ և յուրաքանչյուրին հատկացված է 1-ական դրույք, 1 մեթոդիստ' 1.25 դրույք, 1 երաժիշտ' 1 դրույք, 1 հոգեբան' 1 դրույք և 1 պարուսույց' 0.5 դրույք, ապա համապատասխան տվյալները լրացվում են նկար 14-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 14

Մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների թիվը (BA սյուն) պետք է հավասար լինի ըստ պաշտոնների բաշխված հաստիքային միավորների գումարին:

 

 

 

6.   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

Նկար 15-ում ներկայացված գծանշված հատվածում անհրաժեշտ է լրացնել տեղեկատվություն մանկապարտեզի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ: Մասնավորապես, եթե մանկապարտեզը գործում է 5-օրյա, 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա տվյալները լրացվում են ըստ ներկայացված ձևի:

 

Ուղեցույց

 

 

 

 


ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից անձնական տվյալների մշակման ընթացակարգ-ուղեցույց
  1. Անձնական տվյալներ մշակելու հիմքը, տվյալների մշակում նախատեսելը, տվյալներ ստանալը

 

  • ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) կողմից անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել` անձնական տվյալները կարող են հավաքվել, ամրագրվել, մուտքագրվել, համակարգվել, կազմակերպվել, պահպանվել, օգտագործվել, վերափոխվել, վերականգնվել, փոխանցվել, ուղղվել, ուղեփակվել, ոչնչացվել, կամ դրանց հետ այլ գործողություն կարող է կատարվել բացառապես օրենքներով (օրենքի մակարդակում) ուղղակիորեն սահմանված դեպքերում եւ կարգով:
  • Այն պարագայում, երբ անհրաժեշտ է, որ Տեսչական մարմինը օգտվի անձնական տվյալի մշակման համաձայնության հիմքերից, անհրաժեշտ է, որ այդ հնարավորությունը (հայեցողությունը) նույնպես նախատեսված լինի օրենքով:
  • Անձնական տվյալների մշակում նախատեսող օրենքներ նախագծելիս, օրենսդրական նախաձեռնություն իրականացնելիս Տեսչական մարմինը՝
    • պետք է առաջնորդվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով, այդ թվում.
    • սահմանի անձնական տվյալների մշակման որոշակի նպատակ,
    • նախատեսի սահմանված նպատակին հասնելու համար անձնական տվյալների մշակման պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցներ,
    • նախատեսի սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակի անձնական տվյալների մշակում,
    • չնախատեսի այնպիսի անձնական տվյալների մշակում, որոնք անհրաժեշտ չեն սահմանված նպատակին հասնելու համար,
    • չնախատեսի անձնական տվյալների մշակում, եթե սահմանված նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված ձեւով,
    • նախատեսի անձնական տվյալների մշակման այնպիսի ժամկետ, որն անհրաժեշտ է սահմանված (այդ թվում՝ արխիվային պահպանության) նպատակին հասնելու համար,
    • նախատեսի կենսաչափական անձնական տվյալների մշակում, եթե սահմանված նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով:
  • Տեսչական մարմինը կարող է ստանալ կամ ձեւավորել անձնական տվյալներ միայն օրենքներով ուղղակիորեն սահմանված դեպքում եւ կարգով:

 

  1. Անձնական տվյալների անվտանգությունը, տվյալների օգտագործումը

 

  • Անձնական տվյալների մշակում իրականացնելիս, Տեսչական մարմինը պետք է առաջնորդվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի դրույթներով:
  • Տեսչական մարմինը եւ Տեսչական մարմնի աշխատողները ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաեւ դրա ավարտից հետո իրենց վստահված անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը ծառայողական կամ աշխատանքային նպատակներով օգտագործելիս պետք է ձեռնարկեն անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյալների պաշտպանությունն անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից պաշտպանելու համար: Սա վերաբերում է ինչպես Տեսչական մարմնի աշխատողների աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ նրանց կողմից օգտագործվող համակարգչային եւ այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածությանը:
  • Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
  • Տեսչական մարմնի աշխատողը չի կարող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով իրեն վստահված անձնական տվյալներն օգտագործել ծառայողական կամ աշխատանքային նպատակների հետ չկապված այլ, այդ թվում՝ անձնական նպատակներով:
  • Եթե Տեսչական մարմնի աշխատողին ծառայողական կամ աշխատանքային նպատակներով անձնական տվյալներ կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր օգտագործելիս անհրաժեշտ է օգտվել անձնական (ոչ ծառայողական) տեխնիկական միջոցներից (այդ թվում՝ հեռախոս, համակարգիչ եւ այլն), ապա Տեսչական մարմնի աշխատողն անձնական տեխնիկական միջոցների համար պետք է ապահովի այն նույն պաշտպանվածությունը, ինչ ապահովված է ծառայողական տեխնիկական միջոցների համար: Հակառակ պարագայում անձնական տեխնիկական միջոցներով ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների համար անհրաժեշտ անձնական տվյալների մշակումն արգելվում է:
  • Եթե Տեսչական մարմնի աշխատողին անհրաժեշտ է խորհրդակցել այլ անձանց (այդ թվում՝ այլ աշխատողի կամ այլ մարմնի աշխատողի) հետ, և այդ նպատակով պետք է փոխանցի ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյաներ պարունակող փաստաթղթեր, ապա Տեսչական մարմնի աշխատողը պետք է առաջնորդվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի դրույթներով, մասնավորապես՝ տվյալներն այլ գերատեսչություն փոխանցել ապանձնավորված կերպով եւ նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:
  • Տեսչական մարմնի աշխատողը Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից (օրինակ՝ «Mulberry» համակարգ) օգտվելիս պետք է սահմանափակի այլ աշխատողների հասանելիությունը ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյաներ պարունակող փաստաթղթերին՝ համակարգի կարգավորումների միջոցով անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը հասանելի դարձնելով միայն այն ծավալով եւ այն աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքային պարտականություններից ելնելով կարող են կամ պետք է առնչվեն տվյալ փաստաթղթին:
  • Տեսչական մարմնի աշխատողը, ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյաների արտահոսքը կանխելու նպատակով, չպետք է կողմնակի անձանց (այդ թվում` պետական համակարգի այլ աշխատողներին) փոխանցի Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (օրինակ՝ «Mulberry» համակարգի) իր անձական էջ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը եւ գաղտնաբառը:
  • Տեսչական մարմնի աշխատողի՝ աշխատանքից ազատվելու պարագայում անհրաժեշտ է արգելափակել տվյալ անձի Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անձնական էջը՝ նրա կողմից այլ տեխնիկական սարքավորումներից եւ անձնական նպատակներով համակարգ մուտք գործելը կանխելու համար:
  • Վերոնշյալ կանոնները վերաբերում են նաեւ նյութական կրիչով (ներառյալ՝ թղթային տարբերակով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծառայողական կամ աշխատանքային նպատակներով Տեսչական մարմնի աշխատողին վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյալների հասանելիության սահմանափակմանը՝ նյութական կրիչի կամ էլեկտրոնային փոստի մատչելիությանը վերաբերելի միջոցներով: Մասնավորապես, Տեսչական մարմնի աշխատողը պետք է օգտվի ծառայողական էլեկտրոնային փոստից (եթե այդպիսին առկա է) կամ այնպիսի էլեկտրոնային փոստից, որն ապահովում է տվյալների բավարար պաշտպանության մակարդակ, էլեկտրոնային փոստի մուտքանունը եւ գաղտնաբառը չտրամադրի այլ անձանց, անձնական տվյալներ պարունակող նյութական կրիչը աշխատասենյակում (աշխատասեղանին) պահի այնպես, որ կանխվի անձնական տվյալների արտահոսքը (փաստաթղթերը պահի կողպվող դարակում, աշխատասենյակից բացակայելիս կամ այլ անձանց ընդունելիս չթողնի անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը տեսանելի վայրում եւ այլն):

 

  1. Անձնական տվյալների գաղտնիությունը

 

  • Անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ:
  • Անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
  • Տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որեւէ գաղտնիք:
  • Տեսչական մարմինը եւ Տեսչական մարմնի աշխատողները պարտավոր են պահպանել երրորդ անձանց ոչ մատչելի կամ ոչ հանրամատչելի անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո:

 

  1. Անձնական տվյալների փոխանցումն այլ պետական մարմիններին

 

  • Տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն այլ պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
  • Տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն օտարերկրյա պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:
  • Տեսչական մարմնի տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

 

  1. Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատուն

 

  • Տեսչական մարմնի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար պետական մարմինը նշանակում է անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձ:
  • Տեսչական մարմնի անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձ չնշանակելու դեպքում անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու է Տեսչական մարմնի ղեկավարը կամ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝ կախված տվյալների մշակման դեպքից:
  • Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձը՝
  • ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձնական տվյալներ մշակողի պարտականությունների կատարումը,
  • ապահովում է Տեսչական մարմնի կապն անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ, այդ թվում՝ կազմակերպում անձնական տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատվության ստացումը,
  • կազմում եւ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում անձնական տվյալների պաշտպանության վերապատրաստման՝ Տեսչական մարմնի ներկայացուցիչների ցուցակը,
  • ապահովում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ քաղաքացիների հարցումների եւ այլ գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կարծիքին,
  • իրականացնում է Տեսչական մարմնի կողմից անձնական տվյալների մշակմանը վերաբերող այլ անհրաժեշտ միջոցառումներ:
  • Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձի հետ կապ հաստատելու տվյալները (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը) տեղադրվում են Տեսչական մարմնի պաշտոնական կայքում:

 

  1. Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ Տեսչական մարմնի աշխատակիցների վերապատրաստումը

 

  • Տեսչական մարմնի՝ անձնական տվյալների մշակման հետ առնչվող աշխատակիցները պետք է անցնեն պարբերական (ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ) վերապատրաստում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:
  • Վերապատրաստումն իրականացվում է անձնական տվյալների լիազոր մարմնի կողմից սահմանված ժամանակացույցով եւ թեմաներով:

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ (առաջարկությամբ) եւ անձնական տվյալների լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են իրականացվել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ Տեսչական մարմնի համար անհրաժեշտ քանակի եւ թեմաներով ուսուցումներ:

Ստորև`

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ

Հրաման-Անձնական տվյալներ.pdf


ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում և տնտեսվարող սուբյեկտում աշխատանքի կազմակերպման կանոնների պահպանման ուղեցույց

Սույն ուղեցույցը կազմվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից՝ ՀՀ Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) 8-րդ կետի և որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի հիման վրա:

Ուղեցույցի նպատակն է օգնելու տեսչական մարմնի ծառայողներին և մյուս աշխատակիցներին՝ տեսչական մարմնում, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներում իրենց աշխատանքի անվտանգ կազմակերպման հարցերում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

 

  1. Տեսչական մարմնի գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
  2. Տեսչական մարմնի վարչական շենքում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե վերջինների վերաբերյալ առկա չէ տեսչական մարմնի ղեկավարի ցուցումը:
  3. Տեսչական մարմին մուտքի թույլտվություն ունեցող բոլոր աշխատակիցները՝ տեսչական մարմնի վարչական շենքում գտնվելու ընթացքում ապահովվում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների կամ այլ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձանց դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:
  4. Տեսչական մարմնի ղեկավարն ապահովում է աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն ուղեցույցի հավելվածով (որոշման հավելված N 12) սահմանված իրազեկման թերթիկի:
  5. Տեսչական մարմինը գործում է վարչական շենքում անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ՝ ապահովելով վարչական շենքում գտնվող անձանց սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը (1.5-2 մետր)։ Գործառույթները հնարավորինս իրականացնել էլեկտրոնային (առցանց) եղանակով:
  6. Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով տեսչական մարմնի պաշտոնական կայքէջի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են գործող հեռախոսահամարների, կայքէջի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՈՒՄ

 

  1. Աշխատանքային գործուղումների մեկնելիս, վերադառնալիս և գործուղումների ընթացքում խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը չպահպանելուց (1.5-2 մետր):
  2. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին նախապես զգուշացնել աշխատանքային տարածքը ախտահանելու, աշխատանքային սեղանների անհրաժեշտ դասավորությունը (1.5-2 մետր հեռավորություն) և, հնարավորության դեպքում, ախտահանիչ պարագաներով ապահովելու մասին:
  3. Տնտեսավարող սուբյեկտի և տեսչական մարմնի՝ երկար մազերով աշխատակիցներն իրենց աշխատանքներն իրականացնեն մազերը հավաքած:
  4. Բջջային հեռախոսները չդնել սեղաններին կամ այլ օգտագործվող մակերևույթներին, քանի որ վիրուսը երկար ժամանակ կարող է պահպանվել դրանց մակերեսներին:
  5. Տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների հետ անմիջական շփումների (փաստաթղթերի, տվյալների կրիչների, այլ պարագաների փոխանցում) անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ և ձեռնոցներ:
  6. Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկածալով (ոչ դաստակով):
  7. Օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը:
  8. Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:
  9. Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց:
  10. Խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1.5-2 մետր հեռավորություն:
  11. Ունենալ օգտագործման տարածքը և ձեռքերն ախտահանելու համար ալկոհոլային հիմքով անհատական ախտահանիչ նյութեր։

 

 

Հավելված

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ

(COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

-Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

- Որո՞նք են ախտանշանները

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

- Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

- Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

3) Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

4) Շաքարային դիաբետ ունեցող անձինք,

5) Մանկահասակ երեխաներ և նորածիններ

 

Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ կանոններին.

 1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Յուրաքանչյուր աշխատակցի համար սահմանել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը։

 

Աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) Աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատացման դեպքում ապահովել վերջիններիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը.

2) Անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 համարով.

3) Ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի 




ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 37/4

+374 10 20 30 53

support@eib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo