Շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի այցելությունները հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնց ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպումներ է ունենում ծնողների և ուսուցիչների հետ։
Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավար Վ․ Մատիկյանը և ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը այցելեցին Երևանի Էրեբունի վարչական շրջան և Կոտայքի մարզի Զովունի համայնք, որտեղ հանդիպեցին համայնքի ներկայացուցիչների, ծնողների և ուսուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթության որակի բարելավմանը միտված մի շարք կարևոր հարցեր։
Վաղարշակ Մատիկյանը ծնողների հետ զրույցում անդրադարձավ ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, լսեց նրանց առաջարկներն ու մտահոգությունները՝ ընդգծելով համայնքի ակտիվ մասնակցության կարևորությունը կրթական միջավայրի կատարելագործման գործընթացում։
Առանձին քննարկում տեղի ունեցավ հանրակրթական պետական չափորոշչի կիրառման հարցերի շուրջ, մասնավորապես՝ գնահատման ձևերի վերաբերյալ։
Ինչպես յուրաքանչյուր այցելության ընթացքում, այս անգամ ևս Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը այցելեցին դպրոցների գրադարաններ և ծանոթացան գրադարանավարների աշխատանքին։
Նման հանդիպումները նպատակ ունեն աջակցել գրադարանավարների աշխատանքին՝ խթանելով երեխաների ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը։