ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել արդյունավետ հանդիպումներ և մասնագիտական խորհրդատվություններ մարզերում։
👉 Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանում կայացել է խորհրդատվություն, որին մասնակցել են համայնքապետարանի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցները և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները։
👩🏫 Խորհրդատվությունը իրականացրել են Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետներ Գայանե Ինիջյանը և Գայանե Մամյանը։
🔹 Քննարկվել էին նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեությանը, օրենսդրական պահանջներին և դրանց կիրառմանը վերաբերող կարևոր հարցեր։
Կրթության տեսչական մարմինը նման նախաձեռնություններով նպատակ ունի բարձրացնել կրթական հաստատությունների ղեկավարների իրավական և մասնագիտական իրազեկվածությունը, նպաստել կրթության որակի ապահովմանը, երեխաների անվտանգության երաշխավորմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։