Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էին Շենգավիթ վարչական շրջանում։ Այցի ընթացքում նրանք հանդիպեցին համայնքի ներկայացուցիչների և ծնողների հետ, ինչպես նաև այցելեցին մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ։
Տեսչական մարմնի ղեկավարությունը համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց դպրոցներում կրթական գործընթացների կազմակերպման, ուսումնադաստիարակչական միջավայրին, ինչպես նաև երեխաների իրավունքների և անվտանգության ապահովման հարցեր։ Հանդիպումների ընթացքում ծնողները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, քննարկվեցին նաև կրթության որակի բարձրացմանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց համայնքի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս ոչ միայն արձանագրելու առկա խնդիրները, այլև գնահատելու կրթական հաստատությունների ուժեղ կողմերը և համատեղ ձևավորելու դրանց զարգացման ուղիները։

Թեժ գիծ՝ 8737