Սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00–12:30, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի ընդունելությունը նախատեսված է նախադպրոցական, հանրակրթական և նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտների համար։
Եթե ունեք հարցեր, որոնք վերաբերվում են՝
- ուսումնական հաստատությունների աշխատանքին,
- կրթության որակի վերահսկմանը,
- դասապրոցեսներին,
- կրթական ծրագրերի իրականացման որակին, և այլն
Կամ ունեք բողոքներ և առաջարկություններ,
խնդրում ենք նախապես գրանցվել՝ 015-20-30-52 հեռախոսահամարով կամ info@eib.gov.am, քանի որ տեղերը սահմանափակ են։
Նախնական գրանցումը հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել ընդունելությունը և ստանալ անհատական խորհրդատվություն։

Թեժ գիծ՝ 8737

Էլ․ հասցե՝ info@eib.gov.am