2023 թվականի մարտի 3-ին կայացավ ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածության քննարկումն էր՝ ՀՀ վարչապետի նշանակմանը ներկայացնելու նպատակով։
Կառավարման խորհրդի նախագահ Ժ. Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Նարա Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնեց, որ հետագայում ևս Ն. Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքներն ու փորձը կներդրվեն կրթության ոլորտում և արդյունավետ համագործակցության մեջ։
Այնուհետև թեկանածուները պատասխանեցին կառավարման խորհրդի անդամների հարցերին, ներկայացրին ՀՀ կրթության տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը, կրթության որակի բարելավմանը միտված իրենց առաջարկությունները։
Կառավարման խորհրդի՝ նիստին մասնակցած 7 անդամները միաձայն հավանություն տվեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի նշանակմանը: