Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետն իրեն հանձնարարված ոլորտում՝
- Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունում (անկախ հանրակրթական պետական ծրագիրն իրականացնող կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից) իրականացվող կրթական ծրագրերի՝ տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի (հանրակրթական պետական ծրագրերի) պահանջներին, ներառյալ ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքին և ուսումնական պլանի կազմման կանոններին, առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին, տարեկան ուսումնական ժամանակացույցներին, դասացուցակներին, երաշխավորված դասագրքերի ցանկին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրերի՝ հանրակրթական ծրագրերին, պետական չափորոշիչների պարտադիր պահանջներին, տվյալ ծրագրի հաստատման կարգին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթության յուրաքանչյուր կրթական ծրագրի մակարդակում փոխադրական (այդ թվում՝ էքստեռն), ավարտական, պետական ավարտական քննությունների (ստուգման) անցկացման ընթացակարգերի նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման՝ սահմանված չափանիշներին (կարգին) համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկված և պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաներին բացահայտելու և հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու գործողություններ, այդ թվում՝ սահմանված ժամկետից ուշ ընդգրկվող երեխաների կրթություն կազմակերպելու գործընթացի նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների գործունեության՝ լիազոր մարմնի երաշխավորած պայմաններին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնառությունը դասարանային (խմբային), անհատական, տնային ուսուցման կամ հեռավար (դիստանցիոն) կրթության միջոցով ապահովելու, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններն ապահովելու գործընթացների նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերի, դասագրքերի, ուսումնառության նյութերի, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութի առկայության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին օրենքով և ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությամբ վերապահված պարտականությունների կատարման իրավաչափության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման (մրցույթի անցկացման, ընտրության կամ նշանակման) գործընթացների նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների՝ սահմանված անվանացանկին, զբաղեցրած պաշտոնի նկարագրերին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածվող փաստաթղթերի՝ սահմանված անվանացանկին և ձևերին համապատասխանության, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության ընթացքում դրանց վարման կանոնների ապահովման նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների հավաստիության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
- Իրականացնում է Բաժնի պետին հանրակրթության ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկների ներկայացման աշխատանքները.
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված՝ հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների, ուսումնական հաստատություններին նրանց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկման, խորհրդատվության, կանխարգելիչ, մասնագիտական, մեթոդական աջակցության իրականացման աշխատանքները.
- Իրականացնում է Բաժնի պետին ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաների գործողությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկների ներկայացման աշխատանքները.
- Իրականացնում է Բաժնի պետին հանրակրթության ոլորտում վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվությունը այլ տեսչական մարմիններ փոխանցելու և այլ մարմիններից վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու աշխատանքները.
- Իրականացնում է հանրակրթության ոլորտում պետական վերահսկողության գործընթացների' ստուգումների, տեսչավորումների, դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունավետ իրականացման նպատակով ստուգաթերթերի, ձևաթղթերի, սյունակաշարերի, հավելվածների, հարցաշարերի, հարցաթերթիկների և այլ փաստաթղթերի կազմման աշխատանքները.
- Իրականացնում է Բաժնի պետին հանրակրթության զարգացմանը նպաստող առաջարկություն ներկայացնելու աշխատանքները.
- Իրականացնում է հանրակրթության ոլորտում պետական վերահսկողության գործընթացների' ստուգումների, տեսչավորումների, դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, միջնորդագրերի, հանձնարարականների, կարգադրագրերի, որոշումների, ակտերի, եզրակացությունների, տեղեկանքների, արձանագրությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի կազմման աշխատանքները։
Փորձագետին նախատեսվում է ներգրավել՝ պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով։
Փորձագետին ներկայացվող պահանջները
- բարձրագույն կրթություն՝
- համակարգչով աշխատելու հմտություններ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում' երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Կրթության մասին» ՀՀ օրենք, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք, «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» ՀՀ օրենք։
Փորձագետի պարտականությունները
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2026 թվականի հունիսի 10-ը:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները կրթության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս պող., 37/4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը'
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին,
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները) բնօրինակների հետ միասին,
- Աշխատանքային գրքույկի (վերջինիս բացկայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ ուղարկում է anush.ayvazyan@eib.gov.am էլեկտրոնային հասցեին՝ կայքից ներբեռնելով դիմումի ձևը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կրթության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 37/4, հեռ. 010 203027
Դիմում
Ծրագիր