ՇՐՋԱՅՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ և ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐ

Վայոց Ձորի մարզում ընթանում են ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգումները: Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը շրջայց կատարեցին Արենիի և Գլաձորի դպրոցներում:Տեսչական մարմնի ղեկավարը Արենիի դպրոցում մասնակցեց ռուսաց լեզվի դասալսմանը: Շրջայցի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում  երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ՝ քննարկվեցին ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, ստուգումների գործընթացի արդյունավետությանը և  ընդհանուր կրթական ծրագրերին վերաբերվող հարցեր: