PK ! /
[Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! 'gs
s
word/_rels/document.xml.rels
PK ! ̲D D word/document.xml
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ 24 հունվարի 2023թ.Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) գործունեության 2022 թվականի տարեկան ծրագիրը՝ տեսչական մարմնի ստուգումների իրականացման գործիքակազմի բարելավման, ինչպես նաև տեսչական մարմնի աշխատանքների անաչառության, ընթացակարգերի թափանցիկության, տրամադրված տեղեկատվության որակի և տեսչական մարմնի ծառայողների արհեստավարժության վերաբերյալ հաստատությունների բավարարվածության աստիճանը պարզելու նպատակով՝ տեսչական մարմնի կողմից իրականացվել է գործիքակազմի` ստուգաթերթերի արդյունավետության և իրականացված խորհրդատվությունների օգտակարության վերաբերյալ արձագանքների գնահատում: Գնահատման համար թիրախային խմբում ընդգրկվել են տեսչական մարմնի կողմից 2022 թվականին ստուգված 33 հանրակրթական (այսուհետ՝ դպրոց), 1 նախնական (արհեստագործական) մասնագիտական և 4 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Գնահատումն իրականցվել է համաձայն ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերի և խորհրդատվության արդյունավետության գնահատման հարցաթերթի (այսուհետ՝ հարցաթերթ): Հարցաթերթը ներառում է մեկ պատասխան ենթադրող, բազմակի ընտրությամբ և բաց պատասխաններով 11 հարց, որոնք բաժանվել են երկու խմբի.ստուգաթերթերի արդյունավետության գնահատմանը վերաբերող հարցեր,տեսչական մարմնի աշխատանքների և իրականացվող խորհրդատվությունների արդյունավետության գնահատմանը վերաբերող հարցեր։Հարցաթերթը լրացվել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 38 ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից: Արդյունավետության գնահատման հարցումը դպրոցների տնօրենների համար իրականացվել է հետևյալ ստուգաթերթերի վերաբերյալ՝ստուգաթերթ N 01 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».ստուգաթերթ N 02 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պարտականությունների կատարմանն ուղղված ստուգումներ»․ստուգաթերթ N 03 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում տնօրենին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».ստուգաթերթ N 04 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում տնօրենի տեղակալի, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, դասղեկի/դասվարի պարտականությունների կատարմանն ուղղված ստուգումներ».ստուգաթերթ N 05 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկին և նկարագրերին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»․ստուգաթերթ N 07 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում խորհրդակցական մարմիններին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».ստուգաթերթ N 08 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».ստուգաթերթ N 11 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողի ուսումնական հաստատություն ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»․ստուգաթերթ N 12 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողների՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»․ստուգաթերթ N 14 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ ծրագրերի, ինչպես նաև ծառայությունների իրականացման պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»ստուգաթերթ N 15 «Հանրակրթական ուսումնական հաստատությունում օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»։Արդյունավետության գնահատման հարցումն ուսումնարանի և քոլեջների տնօրենների համար իրականացվել է հետևյալ ստուգաթերթերի վերաբերյալ՝1.ստուգաթերթ N 01 «Նախնական մասնագիտական և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».2.ստուգաթերթ N 02 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում տնօրենին և կրթության կազմակերպմանը ներկայացվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»․3.ստուգաթերթ N 03 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ընդունելության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».4.ստուգաթերթ N 04 «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու վերաբերյալ կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».5.ստուգաթերթ N 05 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման և շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»․6.ստուգաթերթ N 06 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ իրականացվող ստուգումներ».7.ստուգաթերթ N 07 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում հեռավար, դրսեկությամբ, վարպետային և մեկից ավելի ուսուցման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ».8.ստուգաթերթ N 08 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողների ակադեմիական արձակուրդում գտնվելու, տեղափոխման և վերականգնման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»․9.ստուգաթերթ N 09 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ»։Ստորև ներկայացված են հարցման արդյունքներն՝ ըստ վերոնշյալ երկու մասերի: Ստուգաթերթերի արդյունավետության գնահատմանը վերաբերող հարցեր․Ուսումնական հաստատությունների տնօրենների՝ ստուգաթերթերի արդյունավետության գնահատման հարցադրումների համար առաջարկվել են հետևյալ 4 պատասխանները՝ «Դժվարանում եմ պատասխանել», «Արդյունավետ չեն», «Մասամբ են արդյունավետ» և «Լիովին արդյունավետ են»։ 33 դպրոցների տնօրենների գնահատման արդյունքները ներկայացված են գծապատկեր 1-ում։Գծապատկեր 1Ինչպես երևում է գծապատկերից, չնայած հարցմանը մասնակից տնօրենների զգալի մասը կիրառված ստուգաթերթերի արդյունավետությունը գնահատելու համար ընտրել է ամենաբարձր՝ «Լիովին արդյունավետ են» գնահատականը, այնուամենայնիվ առկա են նաև մասամբ արդյունավետության և անարդյունավետության գնահատման ցուցանիշներ: Մասնավորապես՝ տնօրենների 73%-97%-ը լիովին արդյունավետ են համարում բոլոր 11 ստուգաթերթերի կիրառելիությունը ստուգումների իրականացման գործընթացում, իսկ տնօրենների 1%-3%-ը դպրոցի գործունեության ընթացքում արդյունավետ չեն համարում մասնավորապես N 01, N 02, N 07 և N 15 ստուգաթերթերի կիրառելիությունը:Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող 5 ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից իրականացված գնահատման արդյունքները ներկայացված են գծապատկեր 2–ում։ Գծապատկեր 2Ինչպես երևում է գծապատկերից՝ նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ոլորտում տնօրենները լիովին արդյունավետ են համարում N 01, N 02, N 03, N 08 և N 09 ստուգաթերթերի կիրառումը, մասամբ արդյունավետ՝ N 04, N 05, N 06, N 07 ստուգաթերթերինը։Նշել այն ստուգաթերթերը կամ ստուգաթերթերի կետերը, որոնց գործածումը չի նպաստում ուսումնական հաստատությունների գործունեության բարելավմանը հարցն ունի բազմակի ընտրության հնարավորություն։ Հարցմանը մասնակից դպրոցների տնօրենների 42%-ը (14 տնօրեն) նշել է, որ N 15 (Հանրակրթական ուսումնական հաստատությունում օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ) ստուգաթերթի գործածումը չի նպաստում դպրոցի գործունեություն բարելավմանը։ Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ օլիմպիադաների կազմակերպումը և անցկացումը նպատակաուղղված է տաղանդավոր, շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների հայտնաբերմանն ու նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպմանը։ Գծապատկեր 3Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մեկական տնօրենների գնահատման արդյունքների համաձայն՝ նշված ոլորտում հաստատության գործունեության բարելավմանը չեն նպաստում N 01 (Նախնական մասնագիտական և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ), N 06 (Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ իրականացվող ստուգումներ), N 07 (Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում հեռավար, դրսեկությամբ, վարպետային և մեկից ավելի ուսուցման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ) և N 08 (Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողների ակադեմիական արձակուրդում գտնվելու, տեղափոխման և վերականգնման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ) ստուգաթերթերը։ Գծապատկեր 4«Հստակ օրինակներով, ներկայացնել առաջարկներ ստուգաթերթերում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ» բաց պատասխանով հարցին պատասխանել է ուսումնական հաստատությունների տնօրենների 55%-ը (18 տնօրեն), ընդ որում տնօրենների մեծ մասի պատասխանների համաձայն՝ ստուգաթերթերում փոփոխությունների կարիք չկա։ Որոշ դեպքերում տնօրենների կողմից ներկայացվել են առաջարկներ ստուգումների գործընթացի վերաբերյալ։ Ըստ տնօրենների՝ դպրոցի կառավարման խորհրդի գործունեությանն ուղղված ստուգումների արդյունքները չպետք է ներառվեն դպրոցի ընդհանուր գործունեությանն ուղղված ստուգումների արդյունքներում (ստուգաթերթ N 06).N 08 ստուգաթերթի 4-րդ հարցի (ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում դպրոցի տնօրենը դասաժամերը տրամադրել է սահմանված կարգով) պահանջներին անհրաժեշտ է ավելացնել վերապահումներ այն առարկաների վերաբերյալ, որոնց մասնագետների պակաս կա հանրապետությունում:Միաժամանակ, դպրոցի կրթական գործընթացը կազմակերպելիս՝ տնօրենների համար խնդրահարույց են սովորողի՝ ուսումնական հաստատություն ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման (ստուգաթերթ N 11) գործընթացները: Ինչի պատճառով էլ 18 տնօրեններից 2-ը (11%-ը) առաջարկել են կրճատել օտարերկրյա սովորողների՝ հանրակրթական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Փոխճանաչման կենտրոնում հստակեցնելու ժամկետները, քանի որ երկարատև գործընթացի պատճառով ստիպված են լինում սովորողին մեկ դասարան ցածր կամ բարձր ընդունել:Կարևոր է նշել, որ կառավարման խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է և նրա գործունեությունն անմիջականորեն կապված է հաստատության գործունեության հետ, գործառույթները սահմանված են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ինչի պատճառով էլ այդ գործառույթները չեն կարող անտեսվել ստուգումներ իրականացնելիս, ինչպես նաև, դպրոցի ռիսկայնությունը գնահատելիս։ Ինչ վերաբերում է ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում որոշ առարկաների մասով առաջարկվող վերապահումներին, Փոխճանաչման կենտրոնում փաստաթղթերի փոխճանաչման ժամկետների հստակեցմանը, ապա այդ գործառույթներին վերաբերող կարգավորումները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից։«Ստուգաթերթերում ընդգրկված գործառույթներն օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելու համար ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք» բազմակի ընտրությամբ հարցին ուսումնական հաստատությունների տնօրենների 63%-ը նշել է, որ կարիք ունի ուղեցույցների, տեղեկանքների և ձեռնարկների, 68%-ը նշել է՝ առկա խորհրդատվություններ և դասընթացներ, իսկ 66%-ը՝ առցանց խորհրդատվություններ կամ դասընթացներ տարբերակները։ Գծապատկեր 5«Հաստատությունների գործունեությունն ըստ ստուգաթերթերի բովանդակության իրականացնելիս հատկապես ո՞ր ուղղությամբ կարիք ունեք խորհրդատվությունների» հարցին ուսումնական հաստատությունների տնօրենները մասնավորապես նշել են՝ ՀՀ-ում կրթությունը շարունակելու դիմած սովորողների՝ համապատասխան դասարանում սովորելու,hանրակրթական ուսումնական հաստատությունում խորհրդակցական մարմիններին ներկայացվող պահանջների,հանրակրթական ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ ծրագրերի, ինչպես նաև ծառայությունների իրականացման պահանջների կատարմանն ուղղված ստուգումների, ԿԱՊԿՈւ աշակերտների և նրանց ծնողների հետ աշխատելու վերաբերյալ ամենօրյա ծագող հարցերի,ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխությունների, վիճահարույց կետերի, hանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողի ուսումնական հաստատություն ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների (ստուգաթերթ N 11), հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի պահանջների (ստուգաթերթ N 08). նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների վերաբերյալ: Տեսչական մարմնի աշխատանքների և իրականացվող խորհրդատվությունների արդյունավետության գնահատմանը վերաբերող հարցերՏեսչական մարմնի աշխատանքների գնահատումն իրականացվել է՝ ըստ հետևյալ բնութագրիչների.տեսչական մարմնի աշխատանքները անաչառ են և արդյունավետ, տեսչական մարմնի կայքը հստակ արտացոլում է տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ ապահովելով դրանց հրապարակայնությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և ամբողջականությունը,տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացակարգերը պարզ են և թափանցիկ, տեսչական մարմնի ծառայողները արհեստավարժ են:Ըստ հարցադրումների գնահատման համար տնօրեններին առաջարկվել են հետևյալ 4 տարբերակները՝ «Լիովին համաձայն եմ», «Մասամբ եմ համաձայն», «Համաձայն չեմ»: Դպրոցների տնօրենների կողմից նշված բնութագրիչներով տեսչական մարմնի աշխատանքների գնահատումն ունի հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 6). Գծապատկեր 6Գծապատկեր 6-ից երևում է, որ դպրոցների տնօրենները բարձր են գնահատել տեսչական մարմնի աշխատանքները, մասնավորապես` բոլոր 38 ուսումնական հաստատությունների տնօրենները լիովին համաձայն են, որ տեսչական մարմնի աշխատողները արհեստավարժ են, իրականացվող վերահսկողության ընթացակարգերը պարզ են և թափանցիկ, աշխատանքները լիովին անաչառ և արդյունավետ են: Ինչ վերաբերում է տեսչական մարմնի կայքում իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հստակ արտացոլմանը, դրանց հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության և ամբողջականության ապահովմանը, ապա միայն 97%-ն է լիովին համաձայն։ Խորհրդատվություններին մասնակցած ուսումնական հաստատությունների տնօրենները 1-5 միավորային համակարգով (5-ն ամենաբարձրն է) գնահատել են տեսչական մարմնի կողմից իրականացվող խորհրդատվությունների արդյունավետությունը։ Ուսումնական հաստատությունների տնօրենների 76%-ը (29 տնօրեն) խորհրդատվությունների արդյունավետությունը գնահատել է ամենաբարձր` 5 միավորով, իսկ 24%–ը (9 տնօրեն)՝ 4 միավորով, ինչը հավաստում է խորհրդատվություններից տնօրենների բավարարվածության բարձր մակարդակի մասին: Միաժամանակ, տեսչական մարմնի կողմից իրականացվող խորհրդատվությունների արդյունավետությունը գնահատվել է՝ ըստ հետևյալ բնութագրիչների.խորհրդատվությունները արդյունավետ են, ծառայում են նպատակին,խորհրդատվությունները բովանդակալից են, տրամադրվում է օգտակար ու մատչելի տեղեկատվություն, խորհրդատվությունները տալիս են բոլոր հարցերի սպառիչ պատասխանները,խորհրդատվություն իրականացնողները տիրապետում են արդյունավետ հաղորդակցական հմտությունների,խորհրդատվություններն օգնում են հաստատությունում ապահովել որակյալ կրթություն, մատնանշում են այն ուղիները, որոնք կրթության կազմակերպումն ու կառավարումը դարձնում են ավելի արդյունավետ,խորհրդատվությունները հաճախակի են լինում:Ըստ հարցադրումների գնահատման համար տնօրեներին առաջարկվել են հետևյալ տարբերակները՝ «Լիովին համաձայն եմ», «Մասամբ եմ համաձայն», «Համաձայն չեմ»: Դպրոցների տնօրենների կողմից նշված բնութագրիչներով խորհրդատվությունների գնահատումն ունի հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 7). Գծապատկեր 7Գծապատկեր 7-ում ներկայացված տվյալների համաձայն՝ տնօրենների 97–ական տոկոսը գտնում է, որ խորհրդատվություն իրականացնողները տիրապետում են արդյունավետ հաղորդակցման հմտություններին, խորհրդատվությունները արդյունավետ են և ծառայում են նպատակին, բովանդակալից են և տրամադրվում է օգտակար ու մատչելի տեղեկատվություն, 84%-ի գնահատմամբ՝ խորհրդատվությունները տալիս են բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, 82 %-ի գնահատմամբ՝ օգնում են հաստատությունում ապահովել որակյալ կրթություն, մատնանշում են այն ուղիները, որոնք կրթության կազմակերպումն ու կառավարումը դարձնում են ավելի արդյունավետ: Միաժամանակ, նույն բնութագրիչների համար առկա են «Մասամբ եմ համաձայն», «Համաձայն չեմ» գնահատումները, որոնք չնայած փոքր թիվ են կազմում, սակայն ենթադրում են աշխատանքների վերանայում՝ ըստ բնութագրիչների, մասնավորապես՝ խորհրդատվությունների հաճախակի իրականացման, որակյալ կրթության ապահովման և կրթության արդյունավետ կազմակերպման ու կառավարման գործում դրանց օգտակարության և բոլոր հարցերին սպառիչ պատասխանների ապահովման ուղղություններով: Ուսումնական հաստատությունների տնօրենները խորհրդատվությունների ձևաչափում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացրել են առաջարկություններ, որոնց մեծ մասը վերաբերում է խորհրդատվությունները հաճախակի և առցանց իրականացնելուն։ Ելնելով վերլուծության արդյունքներից, կարելի է նշել, որ չնայած տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերի և տեսչական մարմնի ծառայողների տրամադրած խորհրդատվությունների արդյունավետության վերաբերյալ տնօրերնների մեծ մասի արձագանքները դրական են, այնուամենայնիվ առկա են նաև այլ արձագանքներ: Այսպիսով, առաջարկվում է՝ տեսչական մարմնին․ ստուգաթերթերը և խորհրդատվության ձևաչափերը վերանայելիս՝ հաշվի առնել նաև տնօրենների կարիքները և առաջարկները: ուսումնական հաստատությունների տնօրեններին․ առաջարկություններ ներկայացնելիս հաշվի առնել տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը։ ՌԳՍՊՎԳ վարչությունPK ! ul word/endnotes.xml
PK ! dJ7 word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT11PK ! HmVv word/footnotes.xml
PK ! &m1 1 ! word/charts/_rels/chart2.xml.rels
PK ! TB>N N word/charts/chart7.xml
Ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից խորհրդատվությունների գնահատումն՝ ըստ բնութագրիչների'[diagramner (1).xlsx]Лист1'!$F$112Լիովին համաձայն եմ12(31%)31(82%)37(97%)32(84%)37(97%)37(97%)'[diagramner (1).xlsx]Лист1'!$E$113:$E$118Խորհրդատվությունները հաճախակի են լինումԽորհրդատվություններն օգնում են հաստատությունում ապահովել որակյալ կրթություն, մատնանշում են այն ուղիները, որոնք կրթության կազմակերպումն ու կառավարումը դարձնում են ավելի արդյունավետ:Խորհրդատվություն իրականացնողները տիրապետում են արդյունավետ հաղորդակցական հմտություններիԽորհրդատվությունները տալիս են բոլոր հարցերի սպառիչ պատասխաններըԽորհրդատվությունները բովանդակալից են, տրամադրվում է օգտակար ու մատչելի տեղեկատվությունԽորհրդատվությունները արդյունավետ են, ծառայում են նպատակին'[diagramner (1).xlsx]Лист1'!$F$113:$F$118General123137323737'[diagramner (1).xlsx]Лист1'!$G$112Մասամբ եմ համաձայն25(66%)7(18%)1(3%)6(16%)1(3%)1(3%)'[diagramner (1).xlsx]Лист1'!$E$113:$E$118Խորհրդատվությունները հաճախակի են լինումԽորհրդատվություններն օգնում են հաստատությունում ապահովել որակյալ կրթություն, մատնանշում են այն ուղիները, որոնք կրթության կազմակերպումն ու կառավարումը դարձնում են ավելի արդյունավետ:Խորհրդատվություն իրականացնողները տիրապետում են արդյունավետ հաղորդակցական հմտություններիԽորհրդատվությունները տալիս են բոլոր հարցերի սպառիչ պատասխաններըԽորհրդատվությունները բովանդակալից են, տրամադրվում է օգտակար ու մատչելի տեղեկատվությունԽորհրդատվությունները արդյունավետ են, ծառայում են նպատակին'[diagramner (1).xlsx]Лист1'!$G$113:$G$118General2571611'[diagramner (1).xlsx]Лист1'!$H$112Համաձայն չեմ1(3%)0(0%)0(0%)0(0%)0(0%)0(0%)'[diagramner (1).xlsx]Лист1'!$E$113:$E$118Խորհրդատվությունները հաճախակի են լինումԽորհրդատվություններն օգնում են հաստատությունում ապահովել որակյալ կրթություն, մատնանշում են այն ուղիները, որոնք կրթության կազմակերպումն ու կառավարումը դարձնում են ավելի արդյունավետ:Խորհրդատվություն իրականացնողները տիրապետում են արդյունավետ հաղորդակցական հմտություններիԽորհրդատվությունները տալիս են բոլոր հարցերի սպառիչ պատասխաններըԽորհրդատվությունները բովանդակալից են, տրամադրվում է օգտակար ու մատչելի տեղեկատվությունԽորհրդատվությունները արդյունավետ են, ծառայում են նպատակին'[diagramner (1).xlsx]Лист1'!$H$113:$H$118General100000PK ! ZN&