ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒՄ, ԱՀԱԶԱՆԳԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ ԿՏՄ) 2018 թվականին ստացել է 354 դիմում-բողոք (ներառյալ թեժ գիծը): ՀՀ կրթության պետական տեսչության նախորդ տարիների ստացված դիմում-բողոքների վիճակագրությունն այսպիսին է. 2017թ.՝ 149, 2016թ.՝ 39, 2015՝ 19, 2014թ.՝ 26 դիմումներ: 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ստացվել են 138%-ով ավել դիմումներ: Առաջին կիսամյակում ստացվել են 132, երկրորդ կիսամյակում՝ 222 դիմում-բողոք։

Ստացված դիմումներից 342-ը վերաբերվում են ուսումնական հաստատություններին, որոնցից 6-ը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններին, 16-ը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին, 24-ը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններին, 296-ը` դպրոցներին: Դիմում-ղոքներից 12-ը ընդհանուր բնույթի են։

Ամենամեծ թվով դիմումները Երևան քաղաքից են (124-ը՝  354-ից (35%)): Բողոքների թվով 2-րդ տեղում ՀՀ Լոռու մարզն է՝ 35 դիմում, երրորդ տեղում են ՀՀ Արարատի և ՀՀ Արմավիրի մարզերը՝ 34-ական: Ամենաքիչ թվով դիմումները ՀՀ Վայոց ձորի մարզից են` 9 դիմում (3%):

Տնօրենի կողմից թույլ տրված անօրինականություններին են վերաբերում դիմումներից 143-ը՝ 40%, Երևանում այդ հարցին անդրադարձել են դիմումներից 39-ում, որը Երևան քաղաքից ստացված դիմումների 31% է: Դրամահավաքությանը վերաբերող հարց է բարձրացվել դիմումներից 81-ում, որը կազմում է ընդհանուր դիմումների 23%-ը: Դրամահավաքությանը վերաբերող դիմումներից 41-ը Երևան քաղաքից են (50%-ը):

2018 թվականին իրականացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ են հայտնաբերվել 67  ուսումնական հաստատություններում։

 

Ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքները քննարկվել են լիազոր մարմինններում, հանձնարարվել են հաստատությունների տնօրեններին տեղեկանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները շտկել, զգուշացվել է զերծ մնալ խախտումներից:

Դիմում բողոք2018