Շնորհավորում ենք բոլորիդ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Սերունդներ կրթելը առաքելություն է, որն իր մեջ կրում է կրթողի, դաստիարակի, մոր ու ընկերոջ հավաքական կերպարը՝ Ուսուցիչը:
Հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին, երբ պայքար ենք մղում երկու տարբեր թշնամիների՝ համավարակի և հակառակորդի դեմ, Ձեր ավանդն անգնահատելի է: Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն ու անտրտունջ՝ անկախ իրավիճակից՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը՝ այդկերպ կրթելով ու դաստիարակելով մեր ապագա զինվորին, գիտնականին ու գործարարին:
Մեր խոնարհումն ու երախտագիտությունն ենք հղում բոլորիդ: