ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները օրերս այցելեցին Գյումրի: Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացվեց  աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Գյումրու դպրոցների տնօրենները:


Կարևորելով կրթության տեսչական մարմնի հետ համագործակցությունը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, իր խոսքում նշեց , որ կրթության բնագավառում խնդիրների կարգավորումն համարում է առաջնային:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը ևս կարևորեց համագործակցույթունն ու նշեց, որ իրենք պատրաստ են համատեղ աշխատանքի, իսկ Շիրակի մարզի հաջողված փորձերն ու օրինակները կփոխանցեն մյուս մարզերին: