ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում կայացավ Լոռու մարզում գտնվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող՝ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի, Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի, Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի, Վանաձորի պետական բժշկական քոլեջի, Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան N1 արհեստագործական պետական ուսումնարանի և Սպիտակի պետական քոլեջի ուսանողական խորհրդի անդամների հետ: Ուսանողները իրենց հուզող հարցերը ուղղեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին: