ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակազմը այս անգամ Սյունիքի մարզում էր: Նպատակն է Սյունիքի մարզում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրեններին ներկայացնել հանրակրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը, իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը:

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպեցին նաև Սիսիան քաղաքի հանրակարթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների աշակերտական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ՝ իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովման նպատակով: