ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այս անգամ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում էին: Ախուրյանի համայնքապետարանում իրականացվեց խորհրդատվություն` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների, համայնքապետարանի աշխատակազմի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանման  աշխատակիցների հետ, ՆՈՒՀ-երի խմբերում առավելագույն թույլատրելի քանակի, տարատարիք խմբերի կարգավորումների, կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հատորոշված խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումներ` ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից նույն ժամանակահատվածում իրականացվել է նաև  ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում և  Արագածոտնի մարզի Ապարան համայնքում: