ՀԱՆԴԻՊՈՒՄ -ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը և  հանրակրթության վարչության աշխատակիցներն օրերս խորհրդատվական հանդիպում ունեցան Աբովյան համայնքի (թվով 8) նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Խորհրդատվության ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները գործընկերներին ներկայացրեցին  ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգումների գործընթացը (ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն),   կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության համապատասխան  դրույթները, ինչպես նաև պատասխանեցին հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:

Նշենք, որ նմանատիպ հանդիպումները կազմակերպվում են  հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: