ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի գրասենյակում կայացավ հանդիպում-քննարկում ուսուցչի պաշտոնի համապատասխանության առավել արդյունավետ կարգավորումներ ունենալու վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ՀՀ վարչապետի օգնական Մհեր Սահակյանը,  կրթության տեսչական մարմնի աշխատակիցներ և ՀՀ մարզերի կրթության բաժինների պատասխանատուները: Օրակարգում ընդգրկված  էին 2017-2018թթ. տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների մասին վիճակագրական տեղեկություններ, ուսուցչի պաշտոնի համապատասխանության առավել արդյունավետ կարգավորումներ ունենալու վերաբերյալ (§Հանրակրթության մասին¦ ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջներից բխող խնդիրներ) քննարկումը:

Բացման խոսքում`  ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը, ողջունեց մասնակիցներին հանդիպմանը մասնակցելու և հնարավոր լուծումները քննարկելու պատրաստակամության համար: Այնուհետև խոսքը փոխանցվեց

ՌԳՍՊՎԳ վարչության պետ Զ. Միքայելյանին՝ ներկայացնելու ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա խախտումների վերլուծությունը: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն մարզպետարանների ԿՄՍ վարչություններում ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել քննարկումներ վերոնշյալ հարցերի վերաբերյալ և առաջարկությունները ներկայացնել կրթության տեսչական մարմին, որն էլ իր հերթին առաջարկությունների ամփոփագիրը կներկայացնի կրթության պետական կառավարման լիազոր մարմնին: