ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՈՌԻՈՒՄ

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում կայացավ կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրազեկում, խորհրդատվություն և մեթոդական աջակցություն, որին մասնակցեցին ՀՀ Լոռու մարզում գտնվող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող՝ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի, Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի, Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի, Վանաձորի պետական բժշկական քոլեջի, Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան N1 արհեստագործական պետական ուսումնարանի և Սպիտակի պետական քոլեջի տնօրենները և փոխտնօրենները: Մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ստուգումների ընթացքում հաճախ հանդիպող խախտումները, տրվեցին խախտումները կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ: