ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այսօր կայացավ խորհրդակցություն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի,մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Քննարկվեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գործունեության վերահսկողության և ստուգումների գործընթացին վերաբերող հարցեր: Ներկաներին ծանուցվեց ստուգումների ժամանակացույցը, պայմանները և ընթացակարգային այլ մանրամասներ: