ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

Այսօր ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը  աշխատանքային հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության կրթության գիտության  և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Հանդիպման ընթացքում  քննարկվեցին Արցախից ժամանած  երեխանների կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ինչպես նաև ձեռքբերվեց փոխօգնության և առավել սերտ համագործակցության պայմանավորվածություն երկու գերատեսչությունների միջև։