Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնից մարզ գործուղված աշխատակիցներին:
Հանդիպման սկզբում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ 2020 թվականին, ըստ ժամանակացույցի, նախատեսված է պլանային ստուգումներ իրականացնել թվով 7 դպրոցներում:
Աշխատանքները մարզում ավելի արդյունավետ իրականացնելու և պլանային ստուգումների ընթացակարգին ծանոթացնելու համար կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները նույն օրը հանդիպում ունեցան նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: