ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 11 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները օրերս «Երևանի Ռ.  Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ում իրականացրեցին խորհրդատվություն նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող 11 ուսումնական հաստատությունների տնօրենների համար:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարա Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո` ԿՏՄ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության աշխատակիցները ներկայացրեցին  տեսչական մարմնի կողմից աշխատանքային հիմնական գործիք հանդիսացող ստուգաթերթերը, առանձին անդրադարձ եղավ հաստատություններում առավել հաճախ հանդիպող խախտումներին՝ դրանց  կանխարգելման նպատակով:

Խորհրդատվական հանդիպման վերջում ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանեցին բոլոր հարցերին, ծավալվեց քննարկում տնօրենների կողմից բարձրացված հարցերի շուրջ: