ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

 ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակազմը հյուրընկալել էր ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանին: Պարոն Հայրապետյանը  ներկայացրեց  անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հիմնական պահանջներն ու մեխանիզմները, այնուհետև Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հնարավորություն ունեցան իրենց  հարցերը ուղղել բանախոսին: