ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1. հոդվածի 6-րդ կետի և «ՀՀ տեսչական մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն ՀՀ կրթության տեսչական մարմնի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 28-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը: 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ներառվել են ՀՀ 104 ուսումնական հաստատություններ՝ 40 դպրոցներ, 36 մանկապարտեզներ, 28 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ծրագրում ներառված հաստատություններից 73-ը բարձր ռիսկային, 26-ը միջին ռիսկային, 5-ը ցածր ռիսկային ուսումնական հաստատություններ են:

ԿՏՄ-2020-Ծրագիր

Ստուգումների ծրագիր 2020