ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրության հետ կապերի բաժնի մասնագետի (ծածկագիր՝  68-27.5-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2020 թվականի հունիսի 30-ին, ժամը՝ 16:00-ին ք․ Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-անձնագիր կամ  նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
-դիպլոմ.

-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
-արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, hավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:
ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրության հետ կապերի բաժնի մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտաս 37/4:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի հունիսի 25-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-20-30-49 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն support@eib.gov.am  Էլեկտրոնային փոստի հասցեին:

Պաշտոնի անձնագիր