ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի կատարումն ՀՀ կրթության տեսչական մարմնի 2019 թվականի տարեկան գործունեության ծրագրի ` ՀՀ Լոռու մարզի թվով 40 և ՀՀ Տավուշի մարզի թվով 3 դպրոցի տնօրենների, ՀՀ Լոռու մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցների հետ կազմակերպվել է քննարկում ուսուցչի պաշտոնի համապատասխանության ավելի արդյունավետ կարգավորում ունենալու ուղղությամբ: