ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Տարեվերջին ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում մասնակցեցին Դիլիջանում կազմակերպված «ՏԻՄ-ի դերը կրթության ոլորտում» պանելային քննարկմանը։ ԿՏՄ հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը մասնավորապես ներկայացրեց ՏԻՄ-երում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԿՏՄ այս տարվա ուսումնասիրությունների ու ստուգումների արդյունքները։ Խոսվեց նաև կրթության ոլորտը կարգավորող օրենքներում ՏԻՄ-ի լիազորությունների, ինպես նաև տարբեր խախտումների մասին։