«իԳործ» ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին` ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հանդիպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի համակարգող Հերմինե Հարությունյանին և ծրագրի շրջանակում Կրթության տեսչական մարմնին միացող մասնակցին` Սերինե Ավետիսյանին:
Ալեքսանդր Շագաֆյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ուրախ է «իԳործ» ծրագրի շրջանակում համագործակցության կրկնապատկման առիթով:
Այս համատեքստում նա առանձնացրել է այն հանգամանքը, որ դեռևս 2020 թվականին ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքներին էր միացել նշյալ ծրագրի մասնակից Նարինե Սիրականյանը, որի աշխատանքի արդյունավետության արդյունքում՝ նրա հետ համագործակցությունը երկարաձգվել է ևս մեկ տարով:
Իր հերթին ծրագրի համակարգող Հերմինե Հարությունյանը նշել է, որ ուրախ է մասնակիցների՝ Կրթության տեսչական մարմնի աշխատանքներին միանալու համար:
Նշենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից` ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» բացառիկ ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին տալիս է հնարավորություն աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում: