ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդատվություն:

Հուլիսի 25-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի Աջափնյակ վարչական
շրջանի հ. 42 մանկապարտեզում տեղի ունեցավ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
թվով 21 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հանդիպում-
խորհրդատվություն` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թ. գործունեության ծրագրով նախատեսված
առաջիկա ստուգումների գործընթացին ծանոթացնելու և ստուգմանը նախապատրաստվելու, ինչպես նաև
իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու,
հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Հանդիպմանը բացման խոսքով հանդես
եկան Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և ՀՀ
կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը:
Ա․ Շագաֆյանը վերահաստատեց ՀՀ կրթության տեսչական մարմնի պատրաստականությունը աջակցելու և
խորհրդատվություն տրամադրելու ուսումնական հաստատությունների ղեկավարներին իրավական ակտերի
կառավարման, խնդիրների կանխարգելման ուղղությամբ։
Հանդիպմանը ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատաքնային գործառույթները մասնամասն
ներկայացրեցին և իրավական ընդհանուր պահանջների մասին խոսեցին Կրթության տեսչական մարմնի
հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը և իրավական աջակցության և
փաստաշրջանառության վարչության պետ Արմեն Գևորգյանը: