ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքային ծրագրով նախատեսված  հաջորդ հանդիպում-խորհրդատվությունը ՀՀ Արարատի մարզի Մասիս և ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքներում էր: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ  Նարա Հովահաննիսյանի և ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների  մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդատվություն այդ համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018 թվականի գործունեության ծրագրով նախատեսված առաջիկա ստուգումների գործընթացին ծանոթացնելու, ինչպես նաև իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավորինս խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: