ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում իրականացվող կանխարգելիչ և խորհրդատվական գործառույթների շրջանակում՝ Երևանում տեղի ունեցավ ճանաչողական և խորհրդատվական բնույթի հանդիպում,նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարա Հովհաննիսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, ընթացիկ և առաջիկա անելիքները: Այնուհետև կրթության տեսչական մարմնի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետ Սասուն Համբարձումյանը և վարչության աշխատակիցները ներկայացրեցին նախատեսվող ստուգումների ընթացակարգային, ինչպես նաև իրավական ընդհանուր պահանջներին առնչվող հարցերը: Մասնակիցներն անդրադարձան ուսումնական հաստատություններներում առկա խնդիրներին և լսեցին դրանց վերաբերյալ պարզաբանումներ ու լուծման առաջարկություններ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներից: