Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի տարաբնույթ հարցեր և ակտիվ քննարկում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում

ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ Տավուշի տարածաշրջանային պետական
քոլեջում օգոստոսի 7-ին տեղի ունեցած խորհրդատվական հանդիպում ուսումնական հաստատությունների
ղեկավարներին հուզող իրավական հարցերի վերաբերյալ։
ՀՀ Տավուշի մարզի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու նախնական մասնագիտական
(արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին
ներկայացվեցին 2018թ. ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից նախատեսվող տեսչավորումների,
ստուգումների և ուսումնասիրությունների բնույթն ու բովանդակությունը:
Մասնակիցներն անդրադարձան ուսումնական հաստատություններներում առկա խնդիրներին և
լսեցին դրանց վերաբերյալ պարզաբանումներ ու լուծման առաջարկություններ՝ ՀՀ կրթության տեսչական
մարմնի ներկայացուցիչներից։
Մենք հավատացած ենք, որ տեսչական ստուգումներին և ուսումնասիրություններին ընդառաջ
տրամադրվող խորհրդատվությունը մեծապես նպաստում է տեղերում առկա բացթողումները շտկելուն,
ինպչես նաև հնարավոր խախտումներից զերծ մնալուն:
Համանման հանդիպումներ ՀՀ կրթության տեսչական մարմինը նախատեսում է նաև այլ մարզերում: