ՈւՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՒ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2019թ. ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից նախատեսվում է իրականացնել ստուգում ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերում գործող  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին
մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում օրերս հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում՝ մասնակիցներին ՀՀ կրթության տեսչական մարմնի ծառայողները, ներկայացրել են նախանշված ստուգման իրավական դաշտի, նախորդ ստուգումների ընթացքում հաճախ հանդիպող խախտումների վերաբերյալ մանրամասներ և պատասխանել են նրանց հետաքրքրող հարցերին:

Խորհրդակցությունից հետո ՀՀ կրթության տեսչական  մարմնի ղեկավարի տեղակալ Նարա Հովհաննիսյանը և տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց կատարեցին Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում և ծանոթացան քոլեջում առկա խնդիրներին: