ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑԻՆ ՀԵՌԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական տարվա ավարտին զուգահեռ, ՀՀ կրթության տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության ծրագրով նախատեսված ստուգումներին ընդառաջ տեղի ունեցավ հեռավար խորհրդատվություն` ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության աշխատակիցների և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ, Սառնաղբյուր, Լանջիկ, Փոքր Մանթաշ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

  

 Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններին աջակցելու նպատակով պատրաստել է խորհրդատվության և ստուգաթերթերի վերաբերյալ տեսանյութեր, որոնք  կտեղադրվեն  ՀՀ կրթության տեսչական մարմնի պաշտոնական կայքում www.eib.am  :