ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակազմը երեկ այցելել էր Գեղարքունիքի մարզ: 2020 թվականի գործունեության ծրագրով նախատեսված է Գեղարքունիքի 7 դպրոցներում ստուգումներ:

  

Աշխատանքները մարզում ավելի արդյունավետ իրականացնելու և ստուգումների ընթացակարգին ծանոթացնելու համար կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: