ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնում կայացավ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության խորհրդատվական բնույթի հերթական հանդիպումը` Աբովյան քաղաքի ստուգման ենթակա ուսումնական հաստատությունների տնօրենների և աշխատակիցների հետ:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության տեսչական մարնի ղեկավարի տեղակալ Նարա Հովհաննիսյանը, ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները` կարևորելով ստուգումներից առաջ խորհրդատվական հանդիպումների անցկացումը:


Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը, բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են պատճառ դառնալ հաստատության ռիսկի բարձրացմանը, ստուգաթերթերը, որոնցով իրականացվում են ստուգումները, ինչպես նաև ստուգումների ընթացքում առավել հաճախ հանդիպող խախտումները: