ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության թեման նախորդ տարվա Կրթության տեսչական մարմնի գործունեության ծրագրի կատարողականի քննարկումն էր և ընթացիկ անելիքները:

  

Խորհրդակցության ընթացքում կայացավ նաև բաց քննարկում «ՀՀ կրթության տեսչական մարմնում վարչական վարույթի իրականացման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգ և պայմաններ» հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: