ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի 2019թ. տարեկան գործունեության ծրագրի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ հանդիպում-խորհրդատվություն, տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանի, հանրակրթության վարչության պետ Ս. Ավետիսյանի, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Ա. Գևորգյանի, կրթության տեսչական մարմնի աշխատակիցների և ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռ. Հարությունյանի, բաժնի աշխատակիցների և մարզպետարանի ենթակայության 149 հանրակրթական դպրոցների, ինչպես նաև` ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 3, թիվ 4, Գանձաքարի միջնակարգ դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Խորհրդատվության նպատակն է՝ նախատեսված ստուգումներից առաջ, տեղեկացնելու (ստուգումների ժամանակացույց, ընթացակարգեր և այլն), ինչպես նաև իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: