ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի 2019թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսվող ստուգումներին ընդառաջ՝ Երևանում գործող ոչ պետական թվով 6 մանկապարտեզի և ՀՀ մարզերի համայնքային նախադպրոցական թվով 4 ուսումնական հաստատության տնօրենների մասնակցությամբ կայացավ հանդիպում-խորհրդատվություն: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ նման հանդիպումների նպատակն է իրազեկել կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերն ապահովելու նպատակով: Հանրակրթության վարչության աշխատակիցները ներկայացրեցին ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի պահանջները: Այնուհետև, ծավալված զրույցի ընթացքում տնօրենները տեսչական մարմնի աշխատակիցներին ուղղեցին իրենց հուզող հարցերը: