ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ՛

Այս տարի այլ պայմաններում եք ավարտում ուսումնական տարին և հրաժեշտ տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու դասընկերներին: Թեկուզև առանց Վերջին զանգի ավանդական արարողության՝ այսօր ձեր կյանքի մի շատ կարևոր շրջափուլ եք ամփոփում:

Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ցույց տվեցիք, որ անկախ իրավիճակից, սովորելու մեծ ցանկություն ունեք, և ձեր ուսուցիչների ու ծնողների ջանքերի շնորհիվ ուսումնական գործընթացը կանգ չառավ։ Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից է, և եթե ցանկանում ենք ունենալ զարգացած և ուժեղ պետություն, յուրաքանչյուրս մեր ջանքերի առավելագույն լարումով պետք է ավելի՛ լավ սովորենք, ավելի՛ արդյունավետ աշխատենք:

Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ու աշխարհի ապագան:

Սրտանց շնորհավորում ենք ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին:

Հաջողություն, լավատեսություն և ամենայն բարիք: