ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Սիրելի՜ մանկավարժներ, սովորողներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ
ՀՀ կրթության տեսչական մարմինը շնորհավորում է բոլորին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի, գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ հաջող և արգասաբեր ուսումնական տարի:
Այսօր արդեն կրթությունը երկխոսություն է ուսուցչի և սովորողի միջև, ինչի զարգացումը հիմնաքար է մեր հասարակության բարեկեցության ու մտավոր ներուժի զարգացման համար:
Սիրելի՜ մանկավարժներ, ծնողներ
շնորհակալ ենք ձեզ արդի մարտահրավերներին դիմակայելու և համաճարակային այս բարդ պայմաններում մեր սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը պատվով կատարելու համար:
Հաջողություններ ձեզ՝ ամենօրյա շնորհակալ աշխատանքում: