ՀԵՌԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Այսօր ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակազմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների հանրակրթության բաժնի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ հեռավար խորհրդակցություն։ Քննարկվեցին երկուշաբթի օրվանից սկսած մշտադիտարկման իրականացման հետ կապված հարցերը։ Խորհրդակցության ընթացքում ձեռքբերվեց պայմանավորվածություն Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների հետ ամենօրյա ռեժիմով համագործակցել առավել արդյունավետություն ապահովելու նպատակով։