ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնում 2019 թվականի հունիսի 18-ին կայացավ հանդիպում-քննարկում ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում առավելագույն թույլատրելի քանակի, տարատարիք խմբերի կարգավորումների և այլ առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը, տեղակալներ Ռ. Գալստյանը, Ն. Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Ա. Ստեփանյանը և Երևանի 7 վարչական շրջաններից ներկայացուցիչներ և Երևան քաղաքի ենթակայությամբ գործող երեք նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ: