ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի № 1150-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կանոնադրության 22-րդ կետի 7-րդ ենթակետով և 2018 թվականի մարտի 15-ի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» N 272-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի հունիսի 6-ի № 02/41.3/9003-18 հանձնարարականը՝

 

հրամայում եմ.

 

  1. ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին նշանակել ազդարարման հաղորդումների հաշվառման, հաղորդումներին ընթացք տալու և գրանցամատյանի վարման համար պատասխանատու անձ:
  2. Լ. Մաթևոսյանին՝
  • սահմանված ժամկետներում և կարգով ազդարարման հաղորդումները հաշվառել (գրառել) համապատասխան գրանցամատյանում.
  • սահմանված կարգով վարել գրանցամատյանը (փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով).
  • հաղորդումների հաշվառման նպատակով կազմել և վարել համապատասխան գործեր և պահել գրանցամատյանում արձանագրված տեղեկություններին վերաբերող բոլոր նյութերի պատճենները:
    1. ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում և տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում (մշակման և գործարկման ավարտից հետո) հրապարակել հաղորդումների հաշվառման, հաղորդումներին ընթացք տալու և գրանցամատյանի վարման համար պատասխանատու անձի տվյալները՝

ազգանուն, անուն, հայրանուն՝ Մաթևոսյան Լիլիթ Սամվելի,

պաշտոն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ,

ծառայողական հեռախոսահամար՝ 010 20 30 54, 010 20 30 27,

էլեկտրոնային հասցե՝ matevosyan.lilit@yahoo.com

  1. Տեսչական մարմնում ազդարարման հետ կապված գործառույթների իրականացման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ: