ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԼՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ («ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԵՎ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ) ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ  

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ.

  • Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
  • Ներկայումս աշխատող, վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ.

  • Ազգանուն, անուն, հայրանուն,
  • բնակության հասցե, հեռախոս, էլ. փոստ,
  • ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, տարեթիվը,
  • աշխատավայրը, ինչ առարկա է դասավանդում,
  • աշխատանքի ընդունման տարեթիվը/տարեթվերը,
  • այլ (մրցույթներ, տարակարգ, առարկայական մեթոդական միավորման նախագահ, վերապատրաստող ուսուցիչ) (առկայության դեպքում),
  • ՀՀ կրթության տեսչական մարմնի (նաև` ՀՀ կրթության պետական տեսչության) վերահսկողական գործառույթներին մասնակցության տարեթիվը, վայրը (առկայության դեպքում),

Ծանոթություն

Դիմումները կարող եք ներկայացնել support@eib.gov.am էլ.փոտով կամ նամակով մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը:

Հարցերի համար կարող եք դիմել ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչություն, հեռախոս՝ 010 203054, էլ.փոստ՝ hanrakrtutyun@eib.gov.am: