ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՜ գործընկերներ,

ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է.

սույն թվականի հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության կողմից կիրականացվի իրավական, մասնագիտական և մեթոդական աջակցություն և խորհրդատվություն՝ անդրադառնալով նաև ՀՀ-ում համավարակով պայմանավորված կրթության կազմակերպման խնդիրներին և դրանց վերացմանը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների համար:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն տնօրենները (ռեկտորները), կրթական ծրագրերի ղեկավարները և վարչական այլ աշխատակիցները (անկախ կազմակերպաիրավական ձևից), ովքեր ցանկանում են միանալ հանդիպմանը, կարող են իրենց կոնտակտային տվյալները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին` info@eib.gov.am, mamulktm@gmail.com:

Անհրաժեշտ է ուղարկել հետևյալ կոնտակտային տվյալները`

• ուսումնական հաստատության անվանում

• մասնակցի անուն, ազգանուն

• էլեկտրոնային հասցե

• հեռախոսահամար։

Մասնակցության ցանկության վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հուլիսի 12-ը` ժամը 13:00-ն, որից հետո Ձեզ կուղարկվեն անհրաժեշտ մուտքային տվյալները: