ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության տեսչական մարմինը 2021 թվականի մայիսի 5-ին հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր մասնագետի (68-27.4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. դիմում (առցանց),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),

  1. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  2. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  3. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  4. լուսանկար՝ 3X4 չափսի:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով  անհրաժեշտ փաստաթղթերը և լուսանկար:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ

03-04-2021

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ

2021-05-05

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ

10:00:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

ԹԵՍՏԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

Խնդրի լուծում

Հաշվետվությունների մշակում

Բարեվարքություն

Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

Ծրագրերի մշակում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ

(Էջեր 93-102, 104-110,124, 193-196, 204-208, 267, 273-279)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012

(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 40-48)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 5-10,15-25)

27.4 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 19-35, 50-61, 69-74)

27.4 «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 3-15)

27.4 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 6-7, 25, 34)

27.4 «Կրթության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 3-15, 27-35)

27.4 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 2-6)

27.4 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 3-10)

27.4 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 33-38)

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ  212 309 ՀՀ դրամ

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ   07-05-2021 11:00

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ 

Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՒԱՉԱՓ   Հարցարան

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

satenik.yeghikyan@gov.am

ՀԱՍՑԵ

ք. Երևան, Կոմիտասի պող., 37/4 շենք

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

+37410-51-57-53

Պաշտոնի անձնագիր