ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետի (68-27.2-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետի (68-27.2-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային տարբերակը կցվում է:
ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետի (68-27.2-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ կրթության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս 37/4) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևանմուշը կցվում է)․
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով․
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․
- համառոտ CV:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, Կոմիտաս 37/4 հասցեում: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն»
հոդվածներ` 2, 38
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք»
հոդված 99, 264
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ` 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 15
https://www.arlis.am/documentview.aspx?docid=137062
«Կրթության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3, 4, 9, 10, 12, 14, 18, 22, 23, 26, 29, 32, 44
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=129432
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3, 4, 7, 8, 9, 13, 14, 16, 18, 18.1, 19, 20, 21, 22, 24
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=90706
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2.1, 4, 6
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140397
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 20, 35, 46, 50, 53, 58, 71
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
hոդված` 3
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=68771
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 4, 6, 9, 17, 21
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 9, 37
https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
«Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 14, 16
https://www.arlis.am/documentview.aspx?docid=51750
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
«Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/9.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Բարեվարքություն կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն՝ Աննա Հայրումյանին, հեռախոսահամար՝ +37410203049։