ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի (68-27.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել ՀՀ կրթության տեսչական մարմնի ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության  վարչության պետի (68-27.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի  էլեկտրոնային տարբերակը կցվում է:

ՀՀ կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության  վարչության պետի (68-27.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ կրթության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս 37/4) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (ցանկալի է հեռավար՝ support@eib.gov.am

  1. դիմում (ձևանմուշը կցվում է)
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով․
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․
  7. համառոտ CV (ըստ ցանկության):

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 16-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Կոմիտաս 37/4 հասցեում:

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Կրթության մասին» օրենք, հոդվածներ՝ 3, 4, 9, 10, 12, 14, 22, 23, 26, 29, 44,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=129432

«Տեսչական մարմինների մասին» օրենք, հոդվածներ՝ 3, 4, 5, 7, 8, 13,

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=137062

ՀՀ կրթության տեսչական մարմնի կանոնադրություն, կետեր՝ 8, 9,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=124380

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենք, հոդվածներ՝ 18, 3, 4, 7, 8, 13, 16, 18, 19, 20, 21, 22, 9, 24,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=90706

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, հոդված 6,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137941

«ՀՀ պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում  ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգ», կետեր՝ 3, 5,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31640

«Նախնական  մասնագիտական  (արհեստագործական) և  միջին  մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման» կարգ, կետեր՝ 4, 10, 13,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=66579

«ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության» կարգ, կետեր՝ 15, 22,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=70920

«Ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգ», կետեր՝ 3, 4, 6, 7, 8,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=65221

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին  մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգ, կետեր՝ 6, 7, 9, 12, 14, 15, 22,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=73373

«ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության» կարգ, կետեր՝ 2, 7, 20, 47, 51,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132042

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման» կարգ, կետեր՝ 2, 3, 4, 16, 18, 21, 22, 23, 27, 28, 29, 30, 31,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=25996

 

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝

https://www.gov.am/am/announcements/item/346/

հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն՝ Աննա Հայրումյանին, հեռախոսահամար՝ +37410203049։

Դիմում

Պաշտոնի անձնագիր

Թեստի նմուշ