ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ, ուսանողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում ենք շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Հայրենասիրության դարբնոցը եղել ու մնում է դպրոցը: Այստեղ են ձևավորվում հայրենիքի ապագա պաշտպանը, երկիրը շենացնող գիտնականը, շինարարը, մանկավարժը… Իսկ դրան հասնելու ճշմարիտ ուղին բարձրակարգ ուսումն է, գրին ու դպրությանը հավատարիմ մնալը: Այդպես են մեզ սովորեցրել հայոց դարերը, և դա է գալիքի մեր խորհուրդը:
Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում:
Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ ցանկանում ենք հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: